01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բելգիայում ցուցադրվել է ամենաերկար գնացքը շոկոլադից /ֆոտո/

գնացք2գանցք1գնացքԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Հարավային կայարանում տեղադրել են 34 մետր երկարությամբ եւ ավելի քան մեկ տոննա կշռող արտասովոր առարկան` “քաղցր” գնացքը:

Շոկոլադից պատրաստված այս զարմանալի գնացքի յուրահատկությունն այն է, որ նրա վագոններից ոչ մեկը չի կրկնվում, նրանցից յուրաքանչյուրը մեկ դարաշրջանի ոճով է պատրաստված: Գնացքը պատրաստվել է Բրյուսելում մեկնարկած շոկոլադի շաբաթվա շրջանակներում:

Հրուշակագործ Անդրե Ֆարուգայից 784 ժամ է պահանջվել շոկոլադե գնացքը պատրաստելու համար: Նա խոստովանել է, որ ի սկզբանե իր գնացքն ավելի կարճ էր լինելու, սակայն մի քանի վագոնից հետո նա արդեն չի կարողացել կանգ առնել:

Ֆարուգայը նաեւ շոկոլադե ռոյալ է պատրաստել` իրական ռոյալի չափսերի, որի վրա նույնիսկ հնարավոր է նվագել: Այն եւս ցուցադրվում է Հարավային կայարանում մինչեւ նոյեմբերի 25-ը, որից հետո եւ ռոյալը, եւ գնացքը կտեղափոխվեն Բրյուսելի Կակաոյի եւ շոկոլադի թանգարան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ