Շվեդուհուն մեղադրում են կմախքի հետ սեքսով զբաղվելու մեջ
Շվեդուհուն ձերբակալել են` նրա տանը մարդկային կմախք հայտնաբերելուց հետո: Կնոջը կասկածում են մարդկային ոսկորները սեքսուալ բավարարվածության նպատակով օգտագործելու համար:
Ոստիկանները ենթադրում են, որ կինն ինքն է հավաքել տարբեր մարդկանց ոսկորները: Դատախազը չի կարողացել բացատրել դատարանում` ինչպես է կասկածյալն արել դա, սակայն նա վստահ է, որ կինը “ոչ պաշտաճ նպատակներով” է օգտագործել ոսկորները:
Թե ինչպես են ոսկորները հայտնվել նրա բնակարանում, հայտնի չէ: Հետաքննությունը չի բացառում, որ նա ինքն է դրանք հանել թաղված վայրից, սակայն որեւէ ապացույց չկա: Դատախազի խոսքով` թե ինքը, թե իր գործընկերներն իրենց ողջ կարիերայի ընթացքում նման գործի հետ չեն առնչվել, դրա համար էլ գործը բավականին արտասովոր է իրենց համար: Մեղադրանքը, որ ներկայացրել են շվեդուհու դեմ, հնչում է հետեւյալ կերպ` “մահացածների հանգստի խախտում”:
Նրա բնակարանում հայտնաբերվել են նաեւ գերեզմանների լուսանկարներ եւ նյութեր, որոնցում ներկայացվում է` ինչպես սիրով զբաղվել նոր կամ վաղուց մահացածների հետ: Հոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ կինը հոգեպես առողջ է:
Շվեդուհին իրեն որեւէ բանում մեղավոր չի համարում, իսկ նյութերի եւ կմախքների առկայությունն իր տանը բացատրում է երկրաբանության եւ պատմության հանդեպ հետաքրքրությամբ: