09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Էրոտիկ մերսումը ոչ միայն հաճելի է

Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ սիրում է հաճույք ստանալ: Եվ ոչ միայն մարդիկ, այլ նաեւ բոլոր կենդանի օրգանիզմները: Մարդու համար հաճույք ստանալու միջոցներից մեկը մերսումն է: Սակայն կա մերսման մի տեսակ, որը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ “բարոյական” հաճույք է պատճառում: Դա էրոտիկ մերսումն է, որն իրենից մի ամբողջական գիտություն է ներկայացնում: Դա այնքան հաճելի զգացողություն է, […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 20 տարիներին այդ հարաբերությունները զարգացել են վերընթաց և փոխվստահության պայմաններում: Երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորվել է նաև […]

Զույգը խուսափել է պատժից` ռեստորանի սեղանին սեքսով զբաղվելու համար

Ֆլորիդայում ոստիկանները ձերբակալել են մի զույգի, որը սեքսով է զբաղվել ռեստորանի նախասրահի սեղաններից մեկի վրա: Սակայն 32-ամյա Ջեյմի Կալոն եւ նրա ընկերուհի Տիֆանի Լին Բարգեյները ոստիկանական բաժանմունքում են հատնվել ոչ թե հասարակական վայրում սեքսով զբաղվելու, այլ հաշիվը չվճարելու պատճառով: Ռեստորանի տիրոջը սիրահար զույգի “զբաղմունքի” մասին հայտնել են մատուցողները: Երբ նա մոտեցել եւ Կալոյին խնդրել է […]

Անժելայի “տղամարդը” լռում է

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 18-ին պիտի շարունակվեր “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցի դատաքննությունն ընդդեմ Կարեն Արայանի: Նա  մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ: Կարեն Արայանը չի ընդունել մեղադրանքը, եւ դատարանին ասել է, […]

Եվս 2-ական թեկնածու է առաջադրվել թիվ 1 և 35 ընտրատարածքներում

Այսօր՝ ժամը 18.00-ին, լրացավ  Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը: Ինչպես արդեն հայտնել էինք, թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից Ռոբերտ Սարգսյանը: Այս երկու թեկնածուներին այսօր ավելացել են ևս երկուսը՝ ՛՛Հայաստանի կանաչների միությունից՛՛՝Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը: Թիվ  35  ընտրատարածքում ՛՛Շիրակ՛՛ ֆուտբոլային ակումբի […]

ԼՂՀ Մարտակերտի շրջանում դիտարկում կիրականացվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի  ղեկավարությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ […]

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներին

 Հոկտեմբերի 18-ին Հայ Ազգային Կոնգրեսում տեղի է ունեցել հանդիպում Ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի պատվիրակության հետ` Ժան Մարինուս Վիերսմայի եւ Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության եւ Եվրոպառլամենտում “Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական ալյանս” խմբի պատգամավորներ, ինչպես նաեւ սոցիալիստական ուղղության տարբեր եվրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ:   Պատվիրակության խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի […]

Բացվեց Էջմիածնի Մատենադարանը

Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի բացումը: Արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, […]

Դատախազությունը ՏՄՊՊՀ-ից պահանջել է առողջապահական հիմնարկներում հայտնաբերված խախտումների փաստաթղթային հիմքերը

ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 17-ին ստացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ գրություն՝ պետական գնումների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատությունների կողմից՝ իրենց կարիքների համար դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների ուսումնասիրության արդյունքների մասին: “Փաստինֆո”-ին, ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ասել է, որ ըստ հանձնաժողովի՝ թվով 92 […]

Ապօրինի ծառահատումների թիվը նվազել է. անտառապետ

Ապօրինի ծառահատումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նազել է: Այս մասին Henaran.am-ին ասաց ՛՛Հայանտառ՛՛ ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին կատարվել է 1129 ապօրինի ծառահատում: Իսկ այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է  878 նման դեպք: ՛՛Բայց պահանջարկի ավելացումը այս ամիսներին է տեղի ունենում, նոր է սկսվել: Խոտի գործն ավարտում են գյուղացիները, ապա սկվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված