18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մասնակիցները տեղյակ են եղել. ”Արմենիան” պարզաբանում է The voice-ի կանոնները

”Արմենիա” հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ներկայացնում է ”Հայաստանի ձայնը” նախագծի ձևաչափը` նման կերպ մեկնաբանելով նախագի շուրջ եղած խոսակցությունները:

”Հարգելի´գործընկերներ,

Արմենիա հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի,17:30) Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի “Հայաստանի ձայնը” երաժշտական նախագծի “Կույր լսումներ” փուլի 6-րդ թողարկումը: Այս թողարկման ընթացքում հիմնական “Կույր լսումներ” փուլից դուրս մնացած որոշ մասնակիցների կներկայացվի “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ” նախագծի անսպասելի անակնկալը:

Ըստ THE VOICE միջազգային ձևաչափի ուղեցույցի՝ նախագծի յուրաքանչյուր փուլն ունի հստակ սահմանված կանոնադրություն: Կույր լսումներ փուլում ձևաչափը նախագծի մարզիչներին հնարավորություն է ընձեռում օգտվելու WILD CARD-ի իրավունքից: WILD CARD-ը, որը կարող է կիրառվել միայն “Կույր լսումներ” փուլի ավարտից հետո: Այն եզակի հնարավորություն է նախագիծ վերադարձնել մրցույթից դուրս մնացած տաղանդավոր մասնակիցներից մի քանիսին:

 Համաձայն THE VOICE ձևաչափի կանոնների՝ WILD CARD-ով նախագիծ վերադարձվող մասնակիցների նախնական ընտրությունը նախագծի երաժշական պրոդյուսերի գործառույթն է: Համապատասխանաբար, “Հայաստանի ձայնը” նախագծի երաժշտական պրոդյուսերը` Հայկոն,  “Կույր լսումներ” փուլից դուրս մնացած մասնակիցներից ընտրել է այն ութնյակին, որից, համաձայն շոուի կանոնների, կրկին “կույր լսումների” միջոցով  մարզիչները նախագիծ կարող են վերադարձնել միայն 4-ին:

 “Հայաստանի ձայնը” նախագծի մարզիչները ընտրությունը կրկին կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ՁԱՅՆԸ: Սակայն WILD CARD-ի իրավունքի կիրառման դեպքում “Կույր լսումների” ընթացակարգը մի փոքր այլ է, և լսումները  անցկացվում են այլ ձևաչափով ու կանոններով:”Հայաստանի ձայնը” նախագծի մարզիչները՝ լսելով 8 մասնակիցներին, առանց ելույթի մեկնաբանություններ տալու  և պտտվելու, կարգային սանդղակով նշում են իրենց համար նախընտրելի 4 մասնակիցներին: Երբ բոլոր մասնակիցներն արդեն ելույթ են ունեցել, սկսվում են մարզիչների խորհրդակցությունները: Մարզիչները միմյանց հետ քննարկումների արդյունքում գալիս են ընդհանուր որոշման, թե որ մասնակիցը, որ մարզչի թիմից է լինելու:

 “Կույր լսումներ” փուլի և WILD CARD -ի արդյունքում “Մենամարտ” փուլ անցնում են 56 մասնակիցներ.  յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: “Կույր լսումներ” փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ  WILD CARD –ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում ևս 1մասնակցի: Ընդհանուր հաշվով մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14:

Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծի «Մենամարտ»փուլի ավարտին յուրաքանչյուր մարզչի թիմում համալրված բացառիկ ձայնային տվյալներով օժտված 14 մասնակցիներից ընդամենը 6-ն են անցնում գալահամերգային փուլ: Այս փուլի սկզբում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները կատարում են զուգերգ, որից հետո մարզիչը ինքն է կատարում ընտրությունը և իր կարծիքով ամենախոստումնալից մասնակցին պահում իր թիմում:

Քանի որ նախագծում մրցակցություն ընթանում է նաև 4 մարզիչների միջև, նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է նախագծում պահել իր ամենաուժեղ  մասնակցին՝  մինչև գալահամերգային փուլի եզրափակիչ: Համապատասխանաբար, “Մենամարտ” փուլում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները երգում են 7 զուգերգ, և նրանցից միայն 7-ն են այն հավանական հավակնորդները, որոնք պետք է անցնեն գալահամերագային փուլ՝ պայքարը շարունակելու:

Քանի որ, ըստ նախագծի ձևաչափի, յուրաքանչյուր մարզչի թիմից միայն 6 մասնակից կարող է անցնել գալահամերգային փուլ, մարզիչը վերոնշյալ 7 մասնակիցներից 5-ին վստահաբար անցկացնում է հաջորդ փուլ, իսկ 2-ին տալիս կարմիր գոտում ևս մեկ անգամ երգելու հնարավորություն, որից հետո նրանցից մեկին ընձեռում նախագծում պայքարը շարունակելու իրավունք: Ի հավելումն, կարմիր գոտին վերոնշյալ 2 մասնակցիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս կրկին կատարելու «Կույր լսումներ» փուլի իրենց երգը, որից հետո մարզիչն ինքն է որոշում, թե նրանցից ով է շարունակում պայքարը նախագծում: Ընդհանուր առումով գալահամերգային փուլ է անցնում 24 մասնակից՝  յուրաքանչյուր մարզչի թիմից 6-ական մասնակից:

Ինչպես և ամբողջ աշխարհում, այս պայմանների մասին բոլոր մասնակիցները, նախապես, տեղեկացվել են նախագծի ադմինիստրատիվ անձնակազմի կողմից”,-ասված է հայտարարության մեջ: 

Հիեցնենք, որ այսօր դերասանուհի Լիլի Էլբակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր քույրն էլ նախագծի հաջորդ փուլ է անցել, սակայն հետագայում նրան և մյուս մասնակիցներին հրավիրել են լրացուցիչ լսումների ու հայտնել, որ չեն անցնում հաջորդ փուլ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ