19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

“Մուսուլմանների անմեղության” պատճառով Իրանը մտադիր է բոյկոտել “Օսկարը”

Իրանի իշխանությունները մտադիր են բոյկոտել “Օսկար“-ի մրցանակաբաշխությունը: Երկրի մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնի  խոսքով`  Իրանը կհրաժարվի կինոակադեմիային մասնակցել` իբրեւ բողոք “Մուսուլմանների անմեղությունը” հակաիսլամական ֆիլմի դեմ, ինչպես նաեւ այն պատճառով, որ “Օսկար“-ի կազմակերպիչները հրապարակայնորեն հանդես չեն եկել սկանդալային ֆիլմի դեմ: “Reuters”-ի հաղորդմամբ` Հուսեյնը  կոչ է արել մուսուլման բնակչությամբ մյուս երկրներին եւս հետեւել Իրանի օրինակին: Գործակալությունը հիշեցնում է, որ […]

“Freedom House”-ը մոռացե՞լ է Հայաստանի մասին

“Freedom House”-ը հրապարակել է իր հերթական զեկույցը` գնահատելով 47 երկրների ազատությունը համացանցում: Ինչպես միշտ, երկրները դասակարգված են 3 խմբերում` ազատ, մասնակի ազատ եւ ոչ ազատ երկրներ, տեղեկացնում է  “ИТАР-ТАСС”-ը: Առաջին խմբի երկրների թվում  են հայտնվել ԱՄՆ-ը , Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Արգենտինան, Ուկրաինան, Քենիան, Վրաստանը, Իտալիան, Ֆիլիպինները: Մասնակի ազատ երկրների շարքում են Ռուսաստանը, Վենեսուելան, Զիմբաբվեն, Թուրքիան, Ադրբեջանը, […]

Ոստիկանին կփոխարինի տեխնիկան. Իրատես de facto

 Այսօր մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններից ոմանք ցանկություն ունեն աշխատելու մարզերում, իսկ պատճառը երթեւեկությունը նկարահանող սարքերն են՝ որքան շատանա դրանց թիվը, այնքան կքչանան ոստիկանների հաստիքները։ Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։ “Որքանո՞վ է այս տեղեկությունն իրականությանը մոտ՝ փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մասնակիորեն հաստատելով լուրը, ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ ոչ թե կրճատումներ են լինելու, այլ փողոցներում ոստիկանների […]

Դատարանի նախագահներից մեկի որդին փող է կորզում.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երեւանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին (ում անունն առայժմ թերթը չի հրապարակում) մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում: ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս դատավորի որդին: Նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով նորոգման աշխատանքներով իրավաբանական ծառայություններ է մատուցում, […]

Կհրապարակվի Անժելայի սիրեկանների ու սիրուհիների ցանկը. Իրավունք

Տխրահռչակ դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդ” Կարեն Արայանի քրեական գործով վիճաբանական փուլում, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, հրապարակվելու է խիստ գաղտնի պահվող մի վկայի ցուցմունքը: Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ “Դռնփակ դատաքննության ամբողջ ընթացքում այդ գործով վկաները ջանում էին խուսափել դատարան գալուց: Դրա […]

Ամարասի Արթուրը դիմում է մարտական ընկերոջը՝ Հայաստանի նախագահին. Առավոտ

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը` Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` անդրադառնալով տնտեսական խնդիրներին: Նամակում, մասնավորապես, ասված է. “Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր` անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու եւ գումար վերադարձնելու, [այսպես կոչված` “ատկատի”] բիզնես վարկ […]

Օսկանյանին զրկո՞ւմ են անձեռնմխելիությունից.Հրապարակ

  ԱԺ ղեկավարությանը մոտ “Հրապարակ”-ի կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: “Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես “մեղադրյալ” գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: […]

Զուրաբյանը շեֆություն է անում. 168 ժամ

Այսօր` սեպտեմբերի 25-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներին հրավիրել են խմբակցության արտահերթ նիստի` առանց զգուշացնելու նիստի օրակարգի մասին: Խմբակցության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, ուստի ՀԱԿ պատգամավորները ենթադրում են, որ արտահերթ նիստը կարող է կապված լինել ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2011թ. բյուջեի կատարողականի քննարկումների հետ: Թերթը նշում է, որ այս ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցությունում հաստատվել […]

Կ. Կարապետյանի որդու ավտոմեքենան տեղափոխվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն

Սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել “Տոյոտա” մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան հաշվառված է 24-ամյա Վարդան Կարոյի Կարապետյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենան ԿՀԴՊԳՎ է տեղափոխվել այն բանի համար, որ ուղեկցումներ է կատարել Երևանում, իսկ մի քանի […]

Սերմնահեղուկն ազդում է կնոջ բնավորության վրա

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ սերմնահեղուկի նույնիսկ մեկ մոլեկուլը ունակ է ազդեցություն ունենալ  ոչ միայն կնոջ պտղաբերության, այլ նաեւ նրա պահվածքի եւ ճաշակի վրա: Սեքսով զբաղվելն ընդհանրապես կնոջ օրգանիզմում հետաքրքիր ռեակցիա է առաջացնում: Նման ռեակցիան ազդում է իմունիտետի, պտղաբերության, համի ընկալման, քնելու եւ լիբիդոյի վրա` տարբեր գեների ակտիվացման շնորհիվ: Չնայած այն բանին, որ հետազոտությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ