18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Բեյոնսեն ինքնակենսագրական ֆիլմ է նկարահանել /վիդեո/

Հայտնի երգչուհի Բեյոնսեն որպես ռեժիսոր է հանդես եկել իր ինքնակենսագրական փաստագրական ֆիլմում:

Ֆիլմում տեղ են գտել հատվածներ նրա համերգներից, ինչպես նաեւ էպիզոդներ իր առօրյա կյանքից: Պրեմիերան տեղի կունենա 2013-ի փետրվարի 16-ին “HBO”-ով, որի մենեջերներից մեկն ասել է. “Բոլորը գիտեն Բեյոնսեին` որպես երգչուհի, սակայն քչեը գիտեն նրան որպես մարդ: Այս ֆիլմը կծանոթացնի ձեզ վառ, գեղեցիկ եւ անմոռանալի մի կնոջ հետ”:

Բեյոնսեի վերջին` “4” ալբոմը թողարկվեց  2011-ի հունիսին: 2012-ին մամուլում լուրեր հայտնվեցին, ըստ որոնց երգչուհին աշխատում է իր նոր սկավառակի նյութերի վրա: 

Բեյոնսեն նաեւ նկարահանվելու էր Քլինթ Իսթվուդի նոր ռեժիսորական աշխատանքում` “Աստղը ծնվել է” ֆիլմում, սակայն հոկտեմբերին հայտարարվեց, որ երգչուհին հրաժարվել է մասնակցել նախագծին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ