04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Էրեխեքիս արեւ … Լֆիկը` Եռաբլուրում Սերժ Սարգսյանի մոտ լաց լինող կնոջ մասին. Հրապարակ

“Նախորդ օրը Եռաբլուրում լաց լինող կնոջ եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրար խառնված Սամվել Ալեքսանյանը տեսագրությունում  կրկնում էր.  “Պարոն նախագահ, ամեն անգամ գալիս ա, օգնում եմ, ինքը սովորություն ունի… դաժը իրա էրեխեքին բերել եմ մեր տունը` պահել եմ”: Թերթը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե ինչու է բերել ուրիշի երեխաներին իր տանը պահել: […]

Մենք վանքում պիտի աղոթենք, բայց…. Սերժ Սարգսյանը Ալավերդիում էր /ֆոտո/

“Ալավերդին  կենդանի վկան է հայի արարող էության, նաեւ իր բնօրրրանում՝ իր ապագան կառուցող երկրի վկան է”,-ասաց ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ ընտրողների հետ հանդիպմանը:  “Քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ նրանով, որ դեռեւս հնագույն ժամանակներից ունեն պղնձի մշակման տեխնոլոգիա: Դժվար է պատկերացնել մի օտարերկրացի, ով շրջելով Լոռիում, տեսնելով մեր պատմության գոհարները, […]

Տղամարդկանց դավաճանությունը կապված է ինտելեկտի հետ

Տղամարդկանց բազմակնություն թելադրող բնույթը  էվոլյուցիայի ընթացքում փոխվել է մենամուսնական բնույթի:  Մեր ժամանակներում 2-րդ կեսի ընտրության հարցում բազմազանությունը դեռեւս հանդիպում է` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, սակայն արական սեռն ամեն դեպքում անկասկած առաջատար է այս հարցում: Ինչու՞ են մարդիկ դավաճանում սիրելիներին: Յուրաքանչյուրը կարող է տասնյակ պատասխաններ տալ այս հարցին, սակայն անգլիացի հետազոող հոգեբաններն իրենց տարբերակն […]

Սոնա Շահգելդյանը ”Gangnam style” է պարում /վիդեո/

Հազիվ էին համացանցում դադարել քննարկել երգչուհի Սոնա Շահգելդյանի պարը Գևորգ Մարտիրոսյանի ու Արմոյի ”Շնորհավոր” տեսահոլովակում, հիմա էլ համացանցում մեկ այլ տեսանյութ է հայտնվել, որտեղ Սոնան պարում է ”Gangnam style” երգի տակ:

Որեւէ թեկնածու չի կարող ասել, որ իրեն պարտադրվել է չառաջադրվել. Հովիկ Աբրահամյան

Գործող նախագահ Սերժ Սարգսյանը բարոյական իրավունք ունի նախագահ ընտրվելու: Այսօր Արտաշատում Արարատի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` Սերժ Սարգսյանին հաջողվել է երեք կարեւոր խնդիր  լուծել: Նախ, Հայոց բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ինչը Հովիկ Աբրահամյանի խոսքով, նախագահի […]

Սերժ Սարգսյանի հումորը /վիդեո/

Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նոյեմբերյանցիների հետ հադիպմանը, խոսելով ապահով եւ բարեկեցիկ Հայաստանի տեսլականի մասին, անեկդոտ պատմեց: Նախագահը նշեց, թե միեւնույն է լրագրողները հրապարակելու են, բայց կպատմի: “Մեկը Լոս Անջելեսից զանգում է Երեւան, հարցնում է` ինչպե՞ս եք: Երեւանից պատասխանում են “շատ լավ ենք”: Զանգահարողն ասում է` կներեք, սխալվել ենք … : Հումորը` հումոր, […]

Թող ուրախանա, որ գուրգուրված ենք. Մելիքյանին չեն ցավեցնի

”Թող ուրախանա, որ գուրգուրված ենք, եթե այդպես է կարծում, թող ուրախանա, այդտեղ տխրելու ի՞նչ կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` այսօր արած հայտարարության: ԱԻՄ առաջնորդը նշեց, որ ինքը Արման Մելիքյանի մասին լավ կարծիք ունի և ոչ մեկին չի հաջողվի այդ կարծիքը փոխել: Հիշեցնենք, որ Մելիքյանն այսօր լրագրողների […]

ՀՀ նախագահը ցավակցել է Նազարբաեւվին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:  

Դեպարդյեին “թաղել են” Ֆրանսիայում

Ֆրանսիական “Les Inrockuptibles” հայտնի ամսագրի լրագրողները “թաղել” են 64-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին: Ամսագրի հունվարյան համարի շապիկին նրանք պատկերել են դերասանի սեւ-սպիտակ նկարը, ծննդյան եւ”մահվան” թվերը` 1948-2013, եւ գրել` “Սա էլ Դեպարդյեն“: Ամենայն հավանականությամբ, հնարամիտ լրագրողներն այդ կերպ հրաժեշտ են տվել սիրելի դերասանին: Վերջերս Դեպարդյեն լքեց հայրենի Ֆրանսիան բարձր հարկերի պատճառով եւ ռուսական անձնագիր ստացավ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ