18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բրազիլիայում մեկնարկել է տարվա ամենագունեղ տոնակատարությունը /վիդեո/

Բրազիլիայում սկսվել է լեգենդար կարնավալը: Սամբայի դպրոցները կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար: Այն երկրի ամենամեծ, ամենագունեղ, ամենավառ, ամենաէմոցիոնալ եւ ամենաազգային տոնն է: Սպասվում է, որ այս տարի տոնախմբության այցելուների թիվը 700 հազարով ավելին կլինի նախորդ տարվա հետ համեմատած: 

Բրազիլական կարնավալի արմատները “սեւ մայրցամաքից” են: Տոնախմբության ավանդույթները Բրազիլիա  են բերել սեւամորթ ստրուկները: 20-րդ դարի կեսերին ձեւավորվել են պարի առաջին դպրոցները: 1916-ին գրվել է առաջին սամբան` հատուկ կարնավալի համար: Այժմ ամեն տարի Ռիո դե Ժանեյրոյում գրվում է այդ տարվա կարնավալի երգը: Սուրբ Ծննդյան տոներից սկսած այն հաճախակի հնչեցնում են ռադիոյով, այնպես որ կարնավալի ժամանակ բոլորն արդեն իմանում են այն: 

Կարնավալին միաժամանկ մասնակցում է 6 հազար մարդ: Յուրաքանչյուր պարային դպրոց հագուստների ձեւավորման  եւ դեկորացիների վրա ծախսում է 40 տոննա թուղթ, 80 հազար մետր կտոր, 6 հազար լիտր ներկ, մի քանի տոննա սոսինձ, մեխեր եւ բազմաթիվ այլ նյութեր: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ