08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լեզվի սայթաքում. Րաֆֆին` Բագրատյանի սպասումներից

՛՛Ես բարևում եմ Հրանտ Բագրատյանին, բայց Հրանտը և ես ունենք ուղիղ հաղորդակցման եղանակ և դա չի ենթադրում որևէ միջնորդություն՛՛,-այսօր Իջևանում Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ վերջինիս խնդրեցինք մեկնաբանել նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի երկու առաջարկ-պահանջները: Հիշեցնենք, որ այսօր ասուլիսին Բագրատյանն ասել էր, որ սպասում է, որ երկու թեկնածուները` Պարույր Հայրիկյանն եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեն, որ որևէ պաշտոն չեն ստանձնի և չեն շնորհավորի հաղթած նախագահին:

Ինչ վերաբերում է Բագրատյանի այն խոսքերին, որ նա կասկած էր հայտնել Պարույր Հայրիկյանի և Հովհաննիսյանի ընդդիմադիր լինելու վերաբերյալ, նախագահի թեկնածուն ասաց. ՛՛Ես իրենից նման բան չեմ լսել, ես  վստահ եմ ինքը դուխ ունեցող, ուղիղ մարդ է, եթե ասելիք ուներ, ինձ ուղիղ կասեր՛՛:

Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանին “անարժանահավատ” թվացին այս հայտարարությունները, այդուհանդերձ, նա նշեց. ՛՛Այս պայքարում ամեն մեկը կարող է լեզվի սայթաքում ունենա, բոլորի համար ակնհայտ է, որ պայքարը ներկայումս գնում է իշխանության ու ժողովրդի միջև, իսկ նա, ով ուզում է մասը կազմել ժողովրդի հաղթանակի, ձևը կգտնի առանց միջնորդավորված մեսիջներ, պատգամներ ուղարկելու՛՛:

Րաֆֆի Հովհանննիսյան մի հարցում համակարծիք է Բագրատյանի հետ: Նա ընդգծեց, որ Հայրիկյանի՝ ՍԴ դիմելու որոշումն ընդհանրապես առնչություն չունի միասնական թեկնածուի  գաղափարի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ