08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի, Գյումրիի շահը, Բալասանյանն ու ԲՀԿ-ն

Պարտավորված լինելով պարզաբանել այն ամենն, ինչ մամուլում շրջանառվելու պատճառով հետաքրքրական է դառնում հանրության համար, անդրադառնում եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերի շուրջ տարածված ոչ ամբողջական, նաև կարծում եմ թյուր տեղեկատվությանը:

Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանի խոսքերը կամ որոշակիորեն խեղաթյուրվել են մամուլում, կամ Բալասանյանը մինչև վերջ չի հասցրել միտքը ձևակերպել, ինչևէ, կուզեի որ բոլորը իմանան՝ ԲՀԿ-ի շահը և Գյումրիի ու Հայաստանի շահը բացարձակապես նույնն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի մեկ հիմնական նպատակ՝ երկիրը հանել զարգացման ու առաջընթացի նոր փուլ, բարձրացնել ու լուծել ժողովրդին հուզող խնդիրները:

Սա է մեր շահը, սա է մեր հետաքրքրությունը և մեր գործունեության նպատակը երկրում ու առանձին վերցրած բոլոր տարածաշրջաններում: ԲՀԿ-ի շահը չի կարող տարբերվել երկրի շահից և չի կարող տարբերվել որևէ բնակավայրի, այդ թվում Գյումրիի շահերից: Գյումրեցիներին անհանգստացնող խնդիրների լուծումն էլ հենց նպատակն էր Բալասանյանի թեկնածությունն ԲՀԿ-ի կողմից առաջադրելու այդ քաղաքում, ինչի արդյունքում էլ նա ընտրվեց:

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տ. Ուրիխանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ