14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երբ փլուզողն ու փրկողը նույն մարդն է

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այսօր “Հենարան” ակումբում կարծիք հայտնեց, որ Հայաստանը կանգնած է կառավարման համակարգային ցնցումների ու փլուզման վտանգի առջեւ:

Ըստ փորձագետի` այս վտանգը նաեւ քաղաքական համակարգում` կուսակցությունների ներսում է առկա: Henaran.am-ը փորձագետից հետաքրքրվեց, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը կկարողանա փլուզումից փրկել համանուն դաշինքը, որը վաղուց արդեն թեւակոխել է վայրէջքի շրջան:

‘’Երբ փլուզողները եւ փրկողները նույն մարդիկ են, արդյունք չի լինում: Միշտ փրկողներն ուրիշ մարդիկ են լինում’’,-մեր հարցին պատասխանեց Հարություն Մեսրոբյանը եւ պատկերավոր օրինակ բերեց. ’’Պատկերացրեք, փլուզումների տակ 5 հոգի մնացել են եւ 911-ի փոխարեն իրենք իրենց փրկում են’’:

Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լծվել է նոր ՀԱԿ կուսակցության ստեղծման գործին, որի հիմնադիր փաստաթուղթն ստորագրել են ՀԱԿ անդամ 28 անհատներ:

Նրանց թվում ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից եւ ոչ մեկի առաջնորդը չկա: Բացառությամբ ՀՀՇ-ի, ՀԱԿ դաշինքի առանցքային կուսակցությունների ղեկավարները զերծ են մնում լավատեսական հայտարարություններից: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ