18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի “դեդլայնը”

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի խոսքով, 2015 թվականը Հայաստանի համար շատ վտանգավոր ‘’դեդլայն’’ է: Նրա խոսքով` Հայաստանի կառավարման համակարգում առկա է ճգնաժամ եւ այդ ճժգնաժամը գնալով խորանում է:

Այս մասին այսօր ‘’Հենարան ‘’մամուլի ակումբում ասել է Հարություն Մեսրոբյանը: Ըստ փորձագետի, կառավարման անարդյունավետությամբ պայմանավորված ճգնաժամը 2014 թվականի ամռանը կամ ամենաուշը 2016 թվականի ամռանը համակարգը ցնցումների եզրին է կանգնեցնելու:

Այս ցնցումները, նրա խոսքով , սկսվել են բոլոր մեծ կուսակցություններում այդ թվում եւ ՀՀԿ-ում:

‘’Երբ գործող համակարգը վայրէջք է ապրում, սկսում է ինչ-որ պահի շրջադարձային կետի հասնել: Կամ համակարգը ցնցում է ապրում կամ` թռիչքային վերելք’’,-նշեց փորձագետն ու հավելեց, որ մեր դեպքում առաջին տարբերակն է հավանական:

Հարություն Մեսրոբյանի խոսքով, եթե Հայաստանը առաջիկա մեկ ու կես տարվա ընթացքում դուրս չգա ‘’բամբասկոտ քաղաքական դաշտի’’ վերլուծությունից եւ նոր համակարգ չկառուցի, նշված սցենարը տեղի կունենա: Փորձագետի խոսքով` նման փորձ արդեն մեկ տարուց ավելի անում է “Սարդարապատ” նախաձեռնող խումբը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ