Արամեն նշանվել է
Արամեն ու Աննան նշանվել են: Լուրը հաստատել է Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանը : Իրականում օրերս կայացել է զույգի ընտանիքների հանդիպումը, որը կարելի է նաև նշանադրություն համարել: Այս առիթով մեծ հավաքույթ չի կազմակերպվել:
Ամեն ինչ նեղ ընտանեկան շրջանակներում է տեղի ունեցել: Արտյոմը չի ժխտել, որ հարսանիքը սարերի հետևում չէ, սակայն հստակ ժամկետ նշել դժվարացավ, քանի որ, ինչպես ինքը նշեց, իրենք էլ դեռ հստակ չգիտեն:
“Նորմալ մարդիկ են, բնականաբար, ամուսնանալու են, բայց ժամկետները հստակ չեն: Համապատասխան մարդիկ այդ մասին հայտարարություններ կանեն: Դա իր անձնական կյանքն է և երբ հարմար գտնի, որ հանրությունն այդ մասին պետք է իմանա, կհայտարարի այդ մասին: Ամեն ինչ պետք է պատշաճ և ճիշտ ներկայացվի”,- ասել է Արտյոմը:
Տեղեկությունը` esyes.am-ի