05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

ՏԻՄ ներկայացուցիչները նախագահականում էին

 Նախագահ Սերժ Սարգսյանը, “Հայաստանի համայնքների միություն” կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ, այսօր հանդիպում է ունեցել միության վարչության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության հոբելյանի առթիվ, ընդգծել համայնքների ցանկությամբ ձեւավորված եւ հեղինակություն վայելող այդ ինքնուրույն կառույցի կարեւորությունը, մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ժամանակ “Հայաստանի համայնքների միության” վարչության անդամները Նախագահի հետ զրուցել են իրենց հետաքրքրող մի շարք […]

Աշոտյանը ”ապաքաղաքական արձակուրդ” է գնում

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը այլևս քաղաքական գրառումներ չի անի մինչև 2013 թվականի հունվարի 8-ը: ”Ամանորի նվեր իմ բոլոր քաղաքական ընդդիմախոսներին: Այլևս ոչ մի քաղաքական գրառում մինչև 2013 թվականի հունվարի 8-ը: :)”:

2012-ի գլխավոր բառերն ու արտահայտությունները

“Global Language Monitor” կազմակերպությունը կազմել է 2012-ին ամենաշատ օգտագործված բառերի ու արտահայտությունների ցանկ:  Եվ այսպես, տարվա ընթացքում ամենահաճախ օգտագործված բառերն են “ապոկալիպսիս”-ը եւ նրա հոմանիշները` “աշխարհի վերջ”, “արմագեդոն”, “դատաստանի օր” եւ նման այլ բառեր: Աղյուսակը կազմողներն այս ցանկում են ներառել նաեւ նույնատիպ բառեր, որոնք կազմությամբ նման են նախորդներին, սակայն բովանակությամբ կապ չունեն աշխարհի վերջի հետ: […]

ԿԸՀ-ն ծածկագրերը փոխանցել է ԱԳՆ ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը […]

Խորհրդարանի այգին մանուկներինն էր. պատգամավորները երեխաների հետ էին եկել /ֆոտո, վիդեո/

Այսօր խորհրդարանի այգին մանուկներին էր: Ամանորի եւ Սուրբ Ծննդի ավանդական դարձած միջոցառմանը, որն անցկացվում է  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո,  երեխաներին բարձր տրամադրություն ու ուրախություն պարգեւեցին մանուկների սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները: Տոնական միջոցառումը իրենց կատարումներով գեղեցկացրին  Հանրային ռադիոյի ՛՛Արեւիկ՛՛ համույթի սաները, Դալիթան եւ հայկական էստրադայի ներկայացուցիչները, իսկ միջոցառման ամենասպասված հյուրերը  Ձմեռ պապն […]

Ձմեռ պապիկները ոգեւորվել էին /վիդեո/

Այսօր Երևանում Ձմեռ պապերը մասնակցեցին մրցավազքի: Երիտասարդ ու պատանի Ձմեռ պապերը Նալբանդյան- Թումանյան խաչմերուկից վազեցին մինչ Ազատության հրապարակ: Բայց պարզվեց, որ որգևորվածությունից նրանք վազել էին առանց մեկնարկի հրամանի, կազմակերպիչները նրանց հետ կանչեցին վազքը կրկնելու համար: Փառատոնը կազմակերպվում է Ձմեռային փառատոնի շրջանակներում: Մանրամասները` տեսանյութում:

Աստված Ձեզ հեռու պահի փորձանքից. Գոռ Վարդանյան

Դերասան Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում շնորհավորում է բոլորին` ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ: ”Սիրելի հայ ժողովուրդ , արտերկրում բնակվող իմ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Թող 2013 թվականը հայ ազգի և մեր պետության համար լինի կայունության, խաղաղության, առողջության և բարօրության տարի: Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի […]

2012-ին ամենաշատ կեղծված ինքնագրերը

Հայտնի մարդկանց կեղծ ինքնագրերի հետազոտությամբ զբաղվող ամերիկյան կենտրոնը կազմել է այն արտիստների ցանկը, ում ինքնագրերն ամենահաճախն են կեղծվում: 2012-ին ամենաշատը կեղծվել են “Բիթլզ”-ի անդամների  եւ Էլվիս Փրեսլիի ինքնագրերը, որոնց շուրջ 50 տոկոսը կեղծ է եղել: Բացի նրանցից, ստորագրությունների կեղծման զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին եւ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը: “Heritage Auctions” աճուրդի տան […]

Ձմեռ պապին նվերներն ուղարկել էր Երեւանի քաղաքապետին

Ամանորի նախօրեին մայրաքաղաքի 3 ընտանիքների 6 երեխաների անունից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակներ էին հասցեագրվել, որոնցում փոքրիկներն, ամանորյա հրաշքի սպասումով, Ձմեռ պապից խնդրել էին վաղուց երազած նվերներ: Երեւանի քաղաքապետը փոքրիկների խնդրանքը փոխանցել էր Ձմեռ պապին  եւ խնդրել անպայման իրականություն դարձնել երեխաների երազանքը: Ձմեռ պապն ու Ձյունանուշն առաջին նամակի հետքերով նախ այցելել են 14 ամյա Հովհաննես […]

Բերլուսկոնին նախկին կնոջն օրական 100 հազար եվրո կվճարի

Ապահարզանից հետո Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ստիպված կլինի կնոջը` Վերոնիկա Լարիոյին, ամսական 3 մլն եվրո վճարել: Ինչպես գրում է “Corriere della Sera”-ն, ունեցվածքը, այդ թվում եւ 78 մլն եվրո արժողությամբ վիլլան, վարչապետն ստիպված չի լինի կիսել: Թատրոնի նախկին դերասանուհի Լարիոն, ում  հետ Բերլուսկոնին ամուսնացած էր 1990-ից, ապահարզան պահանջեց 2009-ին: Բաժանման պատճառը քաղաքական գործչի սկանդալային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ