23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե իմանայի, որ պետք է սպանի, չէի անի իր ասածները … Սեդրակ Զատիկյանի սպանության դատավարությունից

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով այսօր հարցաքննվեց դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանը: Նա դատապարտվել է սպանության մայր գործով սպանությանը օժանդակելու մեղադրանքով:

Ամբաստանյալի հարցաքննության կարգով հարցաքննված դատապարտյալը պնդեց իր դատաքննական ցուցմունքները, հայտարարեց, որ ավելացնելու ոչինչ չունի և հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին:

Դատաքննական ցուցմունքներում Լ.Ղևոնդյանն իրեն մեղավոր չէր ճանաչել առաջադրված մեղադրանքում, հրաժարվել իր նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք գրել է քննիչի թելադրանքով: Նա հայտարարել էր, որ Սեդրակ Զատիկյանի սպանության օրը՝ 2006թ. հունիսի 22-ին, տուժողի տան մոտ չի գտնվել, չգիտե ինչ տեսք ունի նրա մեքենան: Ըստ նրա, Մալաթիայի տարածք գնացել է “ապառիկով կահույք” գնելու նպատակով:

Իսկ որպես մեղադրյալ նախաքննական ցուցմունքներում դատապարտյալն իրեն մասնակիորեն մեղավոր էր ճանաչել, հայտարարելով՝ տեղյակ չի եղել, որ իր գործողությունների հետևանքով սպանություն է կատարվելու: Նա հայտնել էր, որ իր փաստացի ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանն ու նրա ընկեր Արսենը (սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը) Մալաթիա գնում էին՝ “մարդ տեսնելու”, բայց թե ում և ինչի համար, ինքը չգիտե:

Սպանության օրը գնացել են Մալաթիա, ինքն Արսենին տեղեկացրել է, որ “Ջիփը շարժվեց, մենակ գալիս է”, հետագայում իմացել է, որ այդ մարդը Զատիկյանն էր: “Եթե իմանայի, որ պետք է սպանի, չէի անի իր ասածները”, – նախաքննական ցուցմունքում հայտարարել էր Լ.Ղևոնդյանը:

Սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ որպես մեղադրյալ Լ.Ղևոնդյանի հարցաքննությունը կատարվել է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների խախտմամբ՝ այն տևել է հարցաքննության համար թույլատրելի 4 ժամից ավելի՝ 6 ժամ և առանց սնունդ ընդունելու ու հանգստի համար նախատեսված մեկ-ժամյա ընդմիջման:

Փետրվարի 15-ի դատական նիստում կհարցաքննվի սպանության մայր գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը:

Աղբյուրը` “Փաստինֆո”

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ