08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ԵԽ-ն միջոցներ չձեռնարկի Ադրբեջանի ‘’նավթադոլարային առաջընթացը’’ կանխելու համար, կկանգնի լուրջ ճգնաժամի առջեւ

 Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ հետընտրական հնարավոր քաղաքական զարգացումներին:

Նաիրա Զոհրաբյանը եւ Օլեքսանդր Պավլյուկը  քննարկեցին մայիսին Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդում նախարարների կոմիտեի նախագահության ստանձնման հարցը: Ըստ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ կարեւոր է, որ Հայաստանը հստակեցնի իր վեցամսյա նախագահության ժամանակահատվածի հիմնական գերակայությունները, որպեսզի դրանք լինեն իրապես աշխատող եւ կենսունակ: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի համար դա կարեւոր ժամանակահատված է` ցույց տալու եվրոպական արժեքներին իր հավատարմությունը:

Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունը հայտնեց վերջին շրջանում Եվրոպայի խորհրդում արժեքների ճգնաժամի վերաբերյալ՝ նշելով, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը կարողանում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, իր նավթադոլարներով մթնոլորտ ստեղծել: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային կառույցները չկարողանան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ‘’նավթադոլարային առաջընթացը’’ կանխելու համար, ապա կկանգնեն լուրջ ճգնաժամի առջեւ:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ