02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անդրիասը ներողություն է ուզում, բժիշկ Աշոտյանը …

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր պահանջեց, որպեսզի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պիտի ներողություն խնդրի իրենից: “Աշոտյանը ասել էր, որ սա  ռեալիթի շոու է:

Պետք է իրենք կողմնորոշվեն, եթե համարում են, որ հացադուլավորի կողմից ինչ-որ անհրաժեշտ գործողություններ իրականացնելը ռեալիթի շոու է, այդ դեպքում ամբողջությամբ կհրաժարվեմ առողջապահության նախարարության հետ աշխատելուց, եթե ընդունեն, որ դա ռելաիթի շոու չէ, ու Արմեն Աշոտյանը բացահայտ ասի, առողջապահության նախարարության հետ կհամագործակցեմ, նրանց ներկայացրած պահանջներն ավելի լուրջ կդիտարկեմ”,-ասաց հացադոլավոր թեկնածուն:

Ղուկասյանի խոսքով, Դերենիկ Դումանյանն այն կուսակցության ներակայացուցիչն է, որի նախարարը հացադուլը “ռեալթի շոու” է համարում: “Իրենք խնդիր ունեն իրենց դիրքերը համադրելու ու հասկանալու: Եթե, իրոք, ԱՆ-ն մտահոգված է, ապա իրենց գործընկերը պետք է ներողություն խնդրի իր ասածի համար:

Մինչեւ չխնդրի, ես առողջապահության նախարարության հետ չեմ համագործակցի նույնիսկ անգիտակից վիճակում: Չեմ ենթարկվի որեւէ հարկադրանքի”,-ասաց նա:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պատասխանը չուշացավ: Վերջինս նախագահի թեկնածուին պատասխանել է “Ֆեյսբուք”ով: “Կոռեկտ չեմ համարում ամենայն խորությամբ արձագանքել ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրվա ընթացքում արված հայտարարությանը: Դա է պարտադրում նաեւ իմ` բժիշկ լինելու հանգամանքը:

Կարծում եմ, որ Անդրիասի համար “FACE-SAVING”-ի մասին մտածելու ժամանակը չէ: Ավելի ճիշտ կլինի մտածել սեփական առողջության մասին: Չէ որ այն ավելի կարեւոր է թե իր ընտանիքի, թե իր ընկերների, թե, վերջիվերջո, իր համար: Առողջություն եմ մաղթում”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ