09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արխիվ

Ուշագրավ սիրո խոստովանություններ. ճապոնուհիների բախտը բերել է /վիդեո/

Ճապոնուհիները ողջ գիշեր սիրո խոստվանություններ են լսել: Տոկիոյի սիրահարված տղամարդիկ հրապարակայնորեն եւ առանց էմոցիաները թաքցնելու արտահայտել են իրենց զգացմունքներն ընտրյալների նկատմամբ:  Այս ավանադույթը ծնվել է 5 տարի առաջ: Որպես կանոն, կանայք իրենց երկրպագուների “ելույթներին” հետեւում են հանդիսատեսի տեղերից: Շոուի կազմակերպիչները  հրավիրում են նաեւ ամուսնական զույգերի:  Տոկիոյում կարծում են, որ հրապարակային եւ բարձրաձայն սիրո խոստովանությունն ամրապնդում […]

Բենզալցակայանի աշխատակիցները թունավորվել են

Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից երեկ “սուր էկզոգեն թունավորում” ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 տղամարդ:  ՀՀ ոստիկանության հաղորդմամբ`բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով աշխատողները մտել են նրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել և տեղափոխվել  հիվանդանոց:

Ավտոմեքենաները մնացել են ձնակույտի մեջ

Հունվարի 30-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կեղծ վարորդական վկայականներով

Հունվարի 29-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց b/c կարգի վարորդական իրավունքի կեղծ վկայականներ պատրաստելու, իրացնելու և օգտագործելու մեջ մեղադրվող Ս. Սամվելյանի, Ա. Ղափանյանի, Ռ. Փնջոյանի և Գ. Սարկիսյանի քրեական գործով դատաքննությունը:    Դատական նիստի ընթացքում ամբաստանյալները դատարանին միջնորդեցին դատական քննության արագացված կարգ կիրառել:    Դատարանը վերջիններիս պարզաբանեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատական քննության […]

Յուրացրել է ապահովագրավճարները

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարան քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Դավիթ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:    Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ-ում որպես Ավան և Նոր Նորք վարչական շրջանների վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարները […]

Քերրին կփոխարինի Քլինթոնին

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի` Սենատի անդամները, գրեթե միաձայն կողմ են քվեարկել` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իրենց գործընկեր Ջոն Քերրիի թեկնածությանը: 94 կողմ եւ ընդամենը 3 դեմ ձայներով Քերրիի թեկնածությունը հաստատվեց: Քաղաքական գործիչները նման արդյունք էին կանխատեսել դեռեւս 2012-ի դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկեց Քերրիի թեկնածությունը, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիք”-ը: Ջոն Քերրիի համար այս […]

Քասախում որդին սպանել է 89-ամյա մորը

Ոստիկանությունը բացահայտել է, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924թ. ծնված Ժ.Սարգսյանը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես ահազանգվել էր, այլ սպանվել է հարազատ որդու կողմից, այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, Ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ոստիկանության ահազանգ էր ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924 թ. ծնված Ժ.Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ […]

“Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ս “Դեպի ապահով Հայաստան”-իդ վնաս չի, վնաս չի … /օրվա կադր/

Իջեւանում դեռ շարունակում է քամու եւ ձյան տակ տարուբերվել անցած խորհրդարնական ընտրության ՀՅԴ կարգախոս-պաստառը: “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ը մեն-մենակ է “Դեպի ապահով Հայաստան” պաստառների բազմության մեջ: Միեւնույն է “Ազատություն, արդարություն, դաշնակցություն”-ը “Դեպի ապահով Հայաստան”-ին վնաս չի, վնաս չի:

Ադրբեջանը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը. “Независимая газета”

Ռուսական “Независимая газета”-ն անդրադարձել է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին Հայաստան: Հոդվածում մասնավորապես ասվում է. “Նախօրեին ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը Հայաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էի նոր պաշտոնում: Այցը պլանային էր, չնայած որ այն անցավ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնի վրա: Այնպես որ Շոյգուի կապերը Հայաստանի ղեկավարության հետ եւ […]

Ո՞ւր է ”Բանակում”-ի Սուսիկը /ֆոտո/

Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մեկ ամիս աշխատանքային դադարից հետո կրկին վերադառնում է սերիալային կյանք:): “Շանթ” հեռուստաընկերության “Բանակում”, այնուհետ “Քաղաքում” սերիալների հերոսուհի Սուսիկի դերակատարի  “գործադուլը” պայմանավորված է եղել որդու ծննդով. Հայկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 25-ին: Փոքրիկն իր հայրիկին է նման: Քանի որ երկուսս էլ հայկական անուն ունենք, որոշեցինք մեր տղայի անունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված