Գիտնականները պարզել են սեքսով զբաղվելու իդեալական ժամանակը
Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ թե տղամարդու եւ թե կնոջ համար ճիշտ է սեռական հարաբերություններ ունենալ զուգընկերոջ հետ 3-րդ հանդիպումից հետո:
Նրանց կարծիքով` մարդիկ այդ ժամանակ արդեն ինչ-որ չափով սովորում են միմյանց եւ հասկանում` արժե շարունակել հարաբերությունները: Հետազոտողների տվյալներով` 16-30 տարեկան տղամարդկանց եւ կանանց ավելի քան 60 տոկոսը առաջին հանդիպմանը պարզապես ծանոթանում են զուգընկերոջ կամ ընկերուհու հետ եւ տրամադրված չեն սեքսի: Ընդ որում, ինտիմ հարաբերությունների փորձը կարող է բացասաբար ընդունվել եւ տղամարդու, եւ կնոջ կողմից:
2-րդ հանդիպմանը մասագետները խորհուրդ են տալիս ակնարկներ անել ինտիմ հարաբերությունների վերաբերյալ, կատակներ անել, հպվել միմյանց: Իսկ 3-րդ հանդիպումից հետո զուգընկերներն արդեն կարող են մոտ հարաբերությունների մեջ լինել կամ ընդհանրապես բաժանվել: Նրանք արդեն բավական գիտեն միմյանց եւ կարող են խորացնել կամ ընդհատել իրենց հարաբերությունները:
Հարցումների մասնակցած 90 տոկոսը պատասխանել են, որ հենց 3-րդ հանդիպման ժամանակ էլ հիմնականում հաջողվել է ինտիմ հարաբերություններ ունենալ: