03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Դատախազության խումբը 24 ահազանգ անհիմն է համարել

Նախագահական ընտրությունների ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, Երևանի Շենգավիթ շրջանի դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԿԸՀ-ում ներկայացրեց իրենց  խմբի կատարած աշխատանքները: Դավթյանը հայտնեց, որ իրենք այս ընթացքում 88 հաղորդումներ են հաշվառել: Դրանցից 71-ը ԶԼՄ-ների, էլեկտրոնային լրատվամիջոցների, նախագահի թեկնածուների էլեկտրոնային կայքերի մոնիթորինգի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված հաղորդումներն են: Նշենք, […]

Պահպանվում է 2008-ի դինամիկան. ԿԸՀ

Henaran.am-ի թղթակիցը ԿԸՀ-ից ճշտումներ է կատարել, ըստ որոնց այս ժամի դրությամբ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը 11.02 տոկոս էր կազմում: Նույն դինամիկան պահպանվում է նաեւ հիմա, սակայն օրվա ընթացքում ակտիվություն է ակնկալվում:

Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ քիմիական միջոցներով դրոշմակնիքը ջնջելուց

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ ցանկացած այլ եղանակով ընտրությանը մասնակցած լինելու փաստը հավաստող կնիքի դրոշմները, ստորագրություններ կամ օրենքով սահմանված այլ գրառումները և նշագրումները վնասելուց, ջնջելուց կամ փչացնելուց: Համացանցում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քիմիական տարբեր նյութերի` ջրածնի պերօքսիդի, սպիրտային խառնուրդներով ներծծված թաց անձեռոցիկների միջոցով ջնջվում են քվեարկությանը մասնակցած լինելու […]

“Reuters”. Թեկնածուի դեմ մահափորձը ստվեր է նետում ընտրությունների վրա

“Reuters” գործակալությունը եւս անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին` կրկին շեշտը դնելով գործող նախագահի վերընտրվելու մեծ հավանականության վրա: “Հայաստանցիներն այսօր ընտրում են իրենց նախագահին եւ, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն լուրջ ընդդիմության բացակայությունը եւ նրա մրցակիցներից մեկի դեմ կատարված մահափորձը ստվեր են նետում ընտրությունների վրա: Հարցումները ցույց են տվել, որ Սարգսյանի հաղթանակը հաստատ […]

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներն ահազանգում են

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն և այլն: Բոլոր արձանագրված խախտումները կատարվում են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից: Այսպես, Ընտրակաշառքի բաժանման […]

Տիգրան Սարգսյանը կմտածի իր հետագա պաշտոնավարության մասին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Լևոն Շանթի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/21 ընտրատեղամսում , որտեղ նա ժամանեց կնոջ եւ երկու որդիների հետ: “Որդիս ասաց, որ ափսոսում է, որ 18 տարեկան չկա, որ չի կարող քվեարկել”,-ասաց Տիգրան Սարգսյանը, նշելով, որ բարձր տրամադրությամբ է մասնակցում ընտրություններին: “Դա հետաքրքիր հարց է, ես կմտածեմ”,-այսպես պատասխանեց գործող վարչապետը` […]

Երեւանի քաղաքապետը կատարեց իր ընտրությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը: Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն  է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.   “Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ […]

Բագրատյանը հոռետես է դարձել /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը քիչ առաջ Երեւանի Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում` թիվ 4/27 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունը: Բագրատյանն ընտրատեղամաս էր եկել կնոջ և դստեր հետ: Ընտրությունն անելուց հետո Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որը տարբերվում է վերջին տարիներին ունեցած Հայաստանից: ”Այդ Հայաստանը բոլորովին սպառել է իրեն և […]

Ոստիկանությունը պարզաբանում է

ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով   ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների փոփոխությունների վերաբերյալ   (18.02.2013 թ.  ժամը 12:00-ի դրությամբ, թարմացված)             Հ/Հ     ԱՄՍԱԹԻՎ   ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ   ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ   ԻՆՉ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ 9 02.02.2013 թ. Ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Համացանցի «www.iditord.org» կայքեջում 02.02.2013թ. տեղադրված «#1444 ճնշումներ […]

40 զոհ, 130 վիրավոր. Իրաքում կրկին պայթյուններ են /վիդեո/

Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 40 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավոր են, հաղորդում է “Associated Press”-ը:  Պայթյունները տեղի են ունեցել շիա մահմեդականներով բնակեցված թաղամասում: Մեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունների հետեւանքով հիմնականում տուժել են քաղաքային շուկաները: Ընդհանուր առմամբ Բաղդադում եւ նրա ծայրամասերում 5 ավտոմեքենա է պայթեցվել:  Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել եւս 2 մեքենաներում տեղադրված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ