Զոռով պիտի բերենք… ով ա ժողովրդին ուշադրություն դարձնում /վիդեո/
”Հողերը վերցրին, տվին գյուղացիներին, բայց մի հատ մեխանիզացիա չկա, որ մեր շրջանի հողերը վարենք”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի բնակիչ Գուրգեն Գիշյանը: Նոյեմբերյանցիները մեզ պատմեցին, որ դեռևս ցանք չեն կատարել` ” եղանակը դեռ թույլ չի տալիս”:
Չգիտեն էլ` արժե այս տարի ցանք կատարել, քանի որ ոչ սերմնացու ունեն, ոչ դիզվառելիք:
”Սուբսիդավորված պարարտանյութ չեն տալիս մեզ: Միայն Էջմիածնի ու Հոկտեմբերյանի համար է,-բողոքեցին,-դրանք ստանալու համար քաղաքապետարան չենք էլ դիմել: Մեր դիմածը տեղ չի հասնում: Հիմա ով է ժողովրդին ուշադրություն դարձնում որ … :
Վարելու հողի համար տրանսպորտ չունենք: Կոմբայնին ասում ենք` արի, վարի, ասում ա` մեր գյուղինը վարեմ հետո: Աշնանը պիտի բոլորս հողերը վարենք, ինչ պիտի անենք, էլի կողքի գյուղերից մի կերպ, զոռով պիտի բերենք”:
Նոյեմբերյանցիների հետ ամբողջական զրույցը` տեսանյութում: