Ինչ կանի Անդրիասը
Եթե Սահմանադրական դատարանը չբավարարի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները, ապա Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի պահանջը քաղաքական պահանջ է դառնում: Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում լրագրողներին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
‘’Այսինքն, իրավական բոլոր միջոցները սպառված կլինեն, եւ մենք անցնելու ենք արդեն այն ժամանակահատված, երբ քաղաքական պահանջ է ներկայացվելու մինչեւ ապրիլի ինը’’,- նշեց նա: Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ կմիանա այն ուժերին, որոնք պահանջում են Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:
Թեկնածուն նշեց, որ ՍԴ-ում ընթացող այս քննությունից պարզ դարձավ, որ մեր պետական պաշտոնյաները պետք է չխոսեն որեւէ բացասական երեւույթի մասին, եթե չկա բողոք եւ կոնկրետ գրավոր ապացույց: Անդրիաս Ղուկասյանը սա անհասկանալի է համարում: Ըստ նրա, ակնհայտ է, որ հանրությունը ունի ‘’զրո վստահություն’’:
’’Այն , ինչ մարդիկ տեսնում են իրենց աչքով եւ այն, ինչը որպես խախտում արձանագրված է պետական մարմիններում, հսկայական տարբերություն ունեն: Մենք տեսնում ենք, որ ԿԸՀ-ն եւ մյուս հանձնաժողովները վերածվել են ընդդիմադիր կողմի դիմումները մերժելու, իրավապահ մարմինները եւս դիմումները կամ հանցանքի վերաբերյալ տեղեկությունները մերժելու պետական մեքենաներ են ’’,-ասաց Անդրիաս Ղուկասյանը`հավելելով, թե բոլոր այդ մարմինների մոտ միասնական ձեւավորվել, թե ‘’հանրությունն անլուրջ է, չստուգված տեղեկություններ է շրջանառում, իսկ իրենք` լուրջ’