27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Կորչի ձեր լրագրությունը”.Էրդողանն աշխատանքից հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հասան Ջեմալին

Ի հակադրություն ժողովրդավրության եւ ազատության մասի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, նա շարունակում է ճնշում գործադրել մամուլի վրա: Նա չի հոգնում լրագրողներին բացեիբաց քննադատելուց: Այս անգամ նա իր ցասումն արտահայտել է “կորչի ձեր լրագրությունը” արտահայտությամբ, որին հաջորդել է 2 հայտնի լրագրողներին աշխատանքից ազատելը, գրում է “NovostINK.ru”-ն:

Հայտնի են մի շարք դեպքեր, երբ ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրները եւ սեփականատերերը իշխանությունների կոմղից ճնշման են ենթարկվել եւ աշխատանքից ազատել են իշխանության համար անցանկալի թղթակիցներին: Այս անգամ զոհ են դարձել “Milliyet”-ի հայտնի աշխատակիցներ Հասան Ջեմալը եւ Ջան Դյունդարը: Ըստ թուրքական “Taraf”-ի` Էրդողանը “Milliyet”-ի սեփականատիրոջը խիստ նախազգուշացում է տվել, վերջինս էլ պահանջել է գլխավոր խմբագրից ազատել նրանց:

Ավելի ուշ հայտարարություն էր արվել, որ նրանք ժամանակավորապես կդադարեցնեն իրենց աշխատանքը, սակայն գրեթե բոլոր նմանատիպ դեպքերում աշխատակիցները չեն վերադարձել իրենց աշխատանքին: 

Նշենք, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է: Սակայն միաժամաակ նա այն եզակի թուրք լրագրողներից է, ով ճանաչել  է Հայոց ցեղասպանությունը: 2008-ին Հասան Ջեմալն այցելել է Ծիծեռնակարբերդ եւ ներողություն խնդրել Ցեղասպանության համար: 2012-ին նրա գիրք է հրատարակել` “1915. Հայոց ցեղասպանություն” վերնագրով, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ