Նրանք պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն
“Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է անգամ Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն ինչու չպիտի հանդիպի իր մեծությամբ 2-րդ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի հետ: Մենք աշխատում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ”,-այսօր Սահմանադրական դատարանի առջեւ` բացօթյա ասուլիսում ասաց “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով Henaran.am-ի այն դիտարկմանը, թե սոցցանցերում քննադատվեց այդ հանդիպումը եւ հարցին, արդյոք դա չի ազդի շարժման վարակնիշի վրա: […]





































