26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Լարիսա Ալավերդյանը Րաֆֆուն չի շնորհավորում

՛՛Արդեն հինգերորդ ընտրված, բայց չճանաչված նախագահն է, սա նշանակում է, որ հասարակությունը հստակ ձևավորել է իր նոր որակը, հասունացել է, իսկ իշխանությունների ու ժողովրդի մեջ անջրպետ է առաջացել: Մի խումբ մարդկանց կարելի է խաբել միշտ, բայց միշտ չի կարելի խաբել բոլորին՛՛,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Վերջինս նկատեց, որ […]

Անհրժեշտ է բացահայտել և պատժել բոլոր ընտրահանցագործներին. Օմբուդսմեն

Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116  թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ: Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն և կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը: 52 ահազանգեր նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի […]

Միջազգային մամուլն անդրադառնում է Ազատության հրապարակի հանրահավաքին

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Ազատության հրապարակում նախօրեից շարունակվող` ՀՀ նախագահական ընտրություններում 2-րդ տեղն զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած  հանրահավաքին: “Չորեքշաբթի շուրջ 5 հազար ցուցարարներ` ծածանվող դրոշները ձեռքներին ցույցի են դուրս եկել` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ընտրություններում կեղծիքների հիման վրա է եղել: Սարգսյանի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները հավաքվել են մայրաքաղաք Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության […]

Ընտրությունները մայրենի լեզվին էլ են վնասում

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մայրենի լեզվի հետ կապված խնդիրներին, նշեց, որ դրանց նկատմամբ պետք է տարվի ավելի արդյունավետ, ավելի ուղղորդված գործունեություն: “Մեզ անհրաժեշտ է լեզվամտածողության պետական ծրագիր: Կա օրենսդրական նախաձեռնություն, որն առաջ չի գնում, իսկ գործադիր մարմինն էլ ստեղծված […]

Թունավորվել են կարմիր պղպեղից. տուժածների վիճակը ծանր է

Հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում փետրվարի 20-ին՝ ժամը 16.20-ին, հաղորդում է ստացվել, որ “սննդային թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արև և 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, […]

Ընտանեկան խնդիրները կործանում են իմունային համակարգը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընտանիքում լարված հարաբերությունները կործանում են ամուսինների իմունային համակարգը:  Ընտանեկան խնդիրների պատճառով բարձրանում է “սթրեսի հորմոնի”` կորտիզոլի մակարդակը, ինչն ազդում է առողջության վրա, գրում է “Российская газета”-ն: Հոգեբանական առումով բացասական զգայական ֆոն է ստեղծվում, որի դեպքում մարդիկ խնդիրներ են ստեղծում մանրուքներից` աննշան իրադարձությունները միայն բացասաբար ընկալելով: Նրանք անկայուն վիճակում են գտնվում […]

2/18-ում վերահաշվարկ չի լինի. էական փոփոխություններ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆու ձայներում չեն եղել

ՀՀ թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի որոշմամբ  2/18 ընտրական տեղամասի քվեաթերթիկները չի վերահաշվարկվելու: Հիշեցնենք, երեկ այս հանձնաժողովը “Ժառանգության” ներկայացուցիչների դիմում-պահանջով բացել էր 2 ընտրատեղամասերի փաթեթեները: Արդյունքում արված փոփոխությունները էական ազդեցություն չունեցան քվեարկության արդյունքների վրա: “Հանձնաժողովի որոշեց, որ թիվ 2/18 ՏԸՀ-ից ստացված փաթեթը աննշան է բացված, եւ […]

Րաֆֆին վերջում ստանալու է մատերի համապատասխան ժեստը` իր կողքը կանգնող ուժերից…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ ծավալվող հետընտրական գործընթացին, նշելով. ”Ամենավատ հիվանդություններից մեկը հիշողության կորուստն է… Սցենարը նույնն է, աստիճանաբար համահեղինակներ են հայտնվում, դերերը բաշխվում են նույն դերակատարներին… Նույն հիստերիկ, պաշտոնամոլությամբ տառապող, այդ ամենի ակնկալիքով ոգեւորված, սփյուռքահայությամբ համեմված, ամբոխի վրայով, նրանց զգացմունքների վրայով իշխանության գալու հերթական փորձը… Իսկ ամբոխը […]

Բուդապեշտում հարգանքի տուրք են մատուցել Գուրգեն Մարգարյանի հիշատակին

Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին գտնվող հայկական խաչքարի մոտ, Հունգարիայի հայ համայնքը իր հարգանքի տուրքը մատուցեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով ինը տարի առաջ դաժանաբար սպանվել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից, ինչի համար էլ 2012 թվականին վերջինս ստացավ հերոսի կոչում իր հայրենիքում՝ Ադրբեջանում: Տեղեկացրեց Արեւ Լալայանը` www.armenians.hu կայքից:

Սերժ Սարգսյանը դեռ կսպասի. Հրապարակ

Կադրային սպասումներն ու մեծ “ճակատամարտը” ՀՀԿ թեւերի միջեւ կուլմինացիոն փուլ է թեւակոխել: Վետերանների թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն եւ խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի: Կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան` վարչապետ, Գալուստ Սահակյան` ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյան` ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան` Երեւանի քաղաքապետ, Դավիթ Հարությունյան` արդարադատության նախարար, Վարդան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ