19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն իր տնտեսական ցուցանիշներով կարող է առաջինը լինել ԱՊՀ տարածքում. Թոթուլ Մանասերյան

‘’Ալընտրանք ‘’ հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը այս տարի 11-12% տնտեական աճ է կանխատեսում,  եթե ճիշտ օգտագործվեն առկա ռեսուրսները: Այս դեպքում, ըստ նրա, Հայաստանն իր ցուցանիշներով կարող է առաջինը լինել  ԱՊՀ տարածքում:

Թաթուլ Մանասերյանի խոսքով, ցանկալի կլիներ տեսնել գյուղատնտեսության եւ շինարարության ոլոտներում մեծ աշխուժացում, ինչը, սակայն, մասնագետը չի կանխատեսում: Բացի հանքարդյունաբերության ոլորտից Թաթուլ Մանասերյանը կարեւորեց նաեւ այլ արդյունաբերական ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ ստվերի ծավալների կրճատումը, խոշոր բիզնեսի ոլորտում փաստաթղթաշրջանառության կարգավորումը:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկային, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ սիրիահայերի ներհոսքի արդյունքում անշարժ գույքի գների աճ սպասվածի չափ չեղավ: Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն օրինաչափություններով չի զարգանում, այլև` պարադոքսներով:

Տնտեսագետը օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների  անկումը աննախադեպ համարեց: ‘’Երկու կարևոր վտանգ կա՝ կախվածությունը պետք է վերացնել, առավել ևս սահմանափակ աղբյուրներից և թույլ չտալ, որ դրանք կրեն քաղաքական բնույթ:

Այժմ այն  երկրները, որ նախընտրում են բիզնես անել, նախընտրում են ոչ այնքան ՀՀ, որքան ասիական երկրները’’,-նշեց Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ  պետք է ներքին աղբյուրները ակտիվացնել:

Ինչ վերաբերվում է երկրից ֆինանսական կապիտալի արտահոսքին, Թաթուլ Մանասերյանն ասաց , որ այն կա: ‘’Այլընտրանք’’-ը նրա խոսքով, առաջարկել է մեխանիզմներ մշակել, ՀՆԱ-ին համահավասար ժամանակավոր ազատ ռեսուրսները օգտագործելու: ‘’Ամբողջովին կանխել արտահոսքը, պետք չի, որովհետեւ ազատ տեղաշարժը միշտ պետք է նկատի ուենանք, բայց նման ծավալները մեզ չեն  բավարարում, որովհետեւ մի կողմից մենք թույլ ենք տալիս, որ ազգային կապիտալը ներհոսի, իսկ մյուս կողմից մենք փոխառնում ենք կապիտալ միջազգային կառույցներից’’,-նշեց նա եւ նկատեց, որ  տեղական կապիտալը մենք կարող ենք առանց նախապայմանների  օգտագործել, միջազգային կապիտալը` նախապայմաններով:

Ի դեպ, անցյալ տարի երկու 2009-ի համեմատ  ֆինասնական արտահոսքը նվազել է: Ճգնաժամի տարիներին, նրա խոսքով, արտահոսքը կազմել է երեք միլիարդի սահմաններում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ