19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օգնեք փրկել. Henaran.am-ի ընթերցողի ահազանգը

henaran.am-ի հարգելի խմբագրություն, Լոռվա մարզի Մարց գյուղի գետը և շրջակա անտառը գտնվում է աղետալի վիճակում, խնդրում եմ աջակցեք մեզ այս հարցում, պատրաստեք հոդված, հրապարակայնացրեք, օգնենք ինձ փրկել հայրենի գյուղիս բնությունը, օգնեք փրկել մեր երկրի այս հրաշք անկյունը: Գրում է մեզ Նարեկ Հովհաննիսյանը Մարց գյուղից: Ներկայացնում ենք ընթերցողի պատրաստած տեսանյութն ու ահազանգն ամբողջությամբ` առանց խմբագրման:

Հերթական բնապահպանական աղետի վտանգը մեր երկրում: Այս անգամ էլ անկուշտությունը ու անհատների հարստանալու մոլուցքը վտանգի տակ է դրել Լոռվա մարզի Մարցագետի ինչպես նաև շրջակա անտառի հետագա գոյության հարցը: Հարկ եմ համարում նշել, որ ձկան պաշարները արդեն վերացել են:

2012թ.-ին գարնանը սկսեց շահագործվել Դեբեդ գետի վտակ Մարցագետի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար օրենքով նախատեսված պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, բայց այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում, այսպիսով խախտվում է ամբողջ էկոհամակարգը, որի արդյունքում դադարել է կարմրախայտ և մուրծի ձկնատեսակների ձվադրման միգրացիան:

Բնապահպանության նախարարության անգործունյա լինելու, համատարած բարձիթողի վիճակի հետևանքով մի քանի տարի առաջ, մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմամբ, ցամաքեց նաև հարևան Դսեղի ձորում գտնվող Չռչանի ջրվեժը, իսկ Խոսրովի անտառի կենդանական աշխարհի ոչնչացման մասին խոսելն արդեն ավելնորդ է: Նույն կեղտի մեջ խրված է նաև մշակույթի “նախարարությունը”, որն էլ զբաղված է հազարամյա հուշարձանների ոչնչացմամբ..բոլորիս աչքի առջև:

Բացի այս ՀԷԿ-ից գետի վերին հոսանքներում կառուցվում է ևս մեկ նման ՀԷԿ: 5-6 կմ տարածության վրա գետը վերածվել է ծանծաղուտի:

Փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության, անօրինականօրեն: Փաստաթղթերը չեն ներկայացվել Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, ինչի մասին Բնապահպանության նախարարությունը հայտնել է 2012թ. մայիսին: Չնայած ահազանգին` նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: Իսկ այժմ բնակիչների նախազգուշացումները իրականություն դարձան. Մարց գետի էկոհամակարգը խախտվում է:

Գյուղացիներ ջան Մարցագետը ձերն է, դուք էլ Մարց գյուղի այսօրվա և վաղվա լիիրավ տերը: Հուսով եմ , որ ինչպես Թռչկանի ջրվեժի դեպքում, այս անգամ ևս հարցը կդառնա հասարակական հնչեղության խնդիր, և հնարավոր կլինի փրկել մեր հայրենիքի հրաշք բնության ևս մի անկյուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ