16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Ե՞րբ է Խաչիկյանի օրը

 ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դատաքննության օրը դեռ նշանակված չի: Այս մասին Henaran.am- ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը: “Ես նույնիսկ զանգահարեցի դատավոր Մխիթար Պապոյանի օգնականին, նա էլ ասաց, որ օրը հայտնի չի դեռ: Ասացի, որ լրատվամիջոցներում նշվում է մարտի 5-ը, պարզ ու հստակ, […]

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարն առաջարկում է հայկական Նյուրնբերգ իրականացնել

“Նախ եւ առաջ ես ձեզ չեմ առաջարկի մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան զոհերի հիշատակը, քանի որ լռելու ժամանակը վաղուց անցել է, քանի որ լռելու քաղաքականությունը չարդարացրեց իրեն այս 25 տարիների ընթացքում: Այդ պատճառով էլ մենք պիտի ճչանք մեր ճշմարտության մասին: Այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սումգայիթյան ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին, ասաց Ադրբեջանահայերի […]

Բախում լրագրողների, “ժառանգականների” եւ անհայտ “օպերատորների միջեւ /ֆոտո/

Քիչ առաջ Արտաշատ քաղաքում միջադեպ տեղի ունեցավ “Ժառանգության” երիտասարդ անդամ Դավիթ Սանասարյանի եւ տղաներից մեկի միջեւ, ով տեսախցիկով նկարահանում էր հավաքվածներին: Դավիթ Սանասարյանը Henaran.am-ին ասաց, որ այդ տղան հայհոյել է իրեն եւ այդպես միջադեպն սկսվել է: Ինքն ընդամենը պահանջել է, որ չնկարահանի հավաքվածների դեմքերը, քանի որ նա նկարահանելու իրավունք չի ունեցել: Միջադեպից հետո երիտասարդն անհետացավ […]

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ . Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է ադրբեջանցիների նախաձեռնած ստորագրահավաքին, որը կոչ է անում ավելի մեծ ուշադրությամբ հետեւել ղարաբաղյան հակամարտությանը:  “Շնորհակալ ենք, որ ձեր տեսակետները կիսում եք Սպիտակ տան հետ: Մենք հատուկ նախագահական հռչակագրով հանդես չենք գա, սակայն Միացյալ Նահանգները խորապես ցավում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի արդյունքնում բոլոր ողբերգական կորուստների համար: Դա մեզ […]

Ագրարային համալսարանից անհույս հեռացել են

“Երիտասարդ ընդվզում” նախաձեռնության անդամները, ովքեր ուսանողներին դասադուլի կոչ են անում, այսօր` փետրվարի 26-ին Երեւանի պետական ագրարային համալսարանում չեն եղել: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Նրա խոսքով`բացակայություններն այսօր` փետրվարի 26-ին չնչին տոկոս են կազմում, ուսանողների 94,5 տոկոսը ներկայացել է դասի: Երեկ այդ թիվը, ըստ ռեկտորի` 92,5տոկոս էր: “Երեկ դասամիջոցին մտան համալսարան, […]

Ինչու հանդիպմանը ներկա չէին լրագրողները. մասիսցիները դժգոհեցին Րաֆֆուց

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանն այսօր այցելեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք: Այստեղ նա հայտարարեց, որ Էջմիածինը պաշտոնական տվյալներով հաղթել է եւ այստեղ հաղթական ուժ կա: Նշենք, որ փողոցում շրջում էին ոստիկաններ եւ հայտարարում, որ ճանապարհները պետք է բաց լինեն: Ի պատասխան Հովհաննիսյանը հարցրեց. “Լավ չեմ լսում` լավ բան են ասում ոստիկանները, թե` վատ… բացեք հայ ժողովրդի […]

Թագավորական միապետություն չէ, որ նախագահը երբ ուզի` պառլամենտ ցրի

‘’Մենք շատ հարգում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ձայն չեն տվել մեր թեկնածուին, լինեն դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները, Հրանտ Բագրատյանի, թե այլ թեկնածուների: Նրանց կարծիքը մեզ համար թանկ է, եւ մենք մեր քայլերում պետք է հաշվի նստենք այդ իրողության հետ’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին` ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա լրագրողներին […]

Պատասխանատվություն եւ “Քեմրի` պադավատ” …. Շարմազանովն` իր պաշտոնանկության մասին

Վերջին պաշտոնանկությունները որեւէ կապ չունեն ընտրությունների ընթացքում ՀՀԿ թեկնածուի հավաքած ձայների հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ սա ընդամենը պատահականություն է: ‘’Ես չեմ կարծում, որ մենք պետք է գնանք երեսունյոթ թվի ճանապարհով: Ինչ է նշանակում դա: Ես ընդհանրապես այդ հարցի փիլիսոփայության հետ համաձայն չեմ, որ պետք […]

Արթուր Բաղդասարյանն էլ

Երեկ ուշ երեկոյան ավարտվել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ամփոփվել են կուսակցության տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների և հետընրական իրավիճակի մասին, կատարվել են եզրահանգումներ, տրվել են անհրաժեշտ քաղաքական և կազմակերպական հանձնարարականներ: Նիստի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել […]

Պարոն Հովհաննիսյանն առհասարակ իմ հայտարարության տեքստը չի կարդացել. Շարմազանով /վիդեո/

‘’Ինձ մոտ կարծիք կա, որ պարոն Հովհաննիսյանն առհասարակ իմ հայտարարության տեքստը չի կարդացել’’,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե ինչ ձայնագրության մասին էր խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսին: Հիշեցնենք, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն պահանջել էր Շարմազանովից ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ