12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Փետրվարի 14-ը` նորապսակների օրհնության օր

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն։ 

Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար. ՊՆ

ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար:     

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները: Հանդիպմանը քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին […]

Ես ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը և չեմ ընդունելու ընտրությունների արդյունքները. նախագահի թեկնածու

”ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. ’’Ի գիտություն ՀՀ քաղաքացիների, ՀՀ իշխանությունների և ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների, քարոզարշավի առաջին իսկ օրը` 2013թ. հունվարի 21-ին հայտարարեցի, որ գալիք նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված է, քանի որ, նախորդ համապետական ընտրությունների օրինակով, այս ընտրությունները ևս կարող են կեղծվել  Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայներն […]

Րաֆֆին պատռեց Սերժ Սարգսյանի նկարը /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` փետրվարի 13-ի ուշ գիշերը Ապարանում էր: Նա փողոցում զրուցեց տեղացիների հետ, ապա մտավ մարդկանց տները: Դրանցից մեկում ծնունդ էր: Հովհաննիսյանը, ”Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ևս միացան արարողությանը` շնորհավորելով հոբելյարին: Այնուհետ նախագահի թեկնածուն այցելեց Ապարանի բժշկական կենտրոն: Այստեղ իջնելով մեքենայից` նա նկատեց, որ կենտրոնի ետնամուտքի և առաջնամուտքի դռների […]

Լեդի Գագան չի կարողանում քայլել

Էքսցենտրիկ երգչուհի Լեդի Գագան հետաձգում է իր մի քանի համերգները ԱՄՆ-ում եւ Կանադայում, քանի որ վերջերս լուրջ վնասվածք է ստացել:Այդ մասին երգչուհին հայտնել է թվիթերյան իր բլոգում:  “Մի որոշ ժամանակ ես թաքցնում էի, որ վնասվածք եմ ստացել համերգի ժամանակ եւ մշտական ցավերի մեջ եմ: Ես թաքցնում էի դա նաեւ իմ խմբից: Չէի ցանկանում հիասթափեցնել իմ […]

Չգրված օրենք է …

Չգրված օրենք է, երբ պաշտոնավոր մարդիկ այցելում են Գյումրի սկսում են խոսել ավելի պարզ ու անկեղծ: Այս երևույթին ականատես են եղել հատկապես լրագրողները: Անկեղծության պոռթկման  նմանատիպ դեպքը գրացվեց նաև օրեր առաջ, երբ նախագահ Սարգսյանը  քարոզարշավի ժամանակ լրագրողի  այն հարցին թե քանի՞ տոկոս է գնահատում իր հնարավորությունները Գյումրիում, նախագահը պատասխանել էր` “Ինչքան ուզեք, էդքան խփենք”: Ծնունդով […]

Գալիս ա լույսերը անջատի՞. սիսիանցիները` Բագրատյանին/վիդեո/

“Հենա, Բագրատյանը քայլելով գալիս ա…”,-նկատեց սիսիանցի ընտրողներից մեկը, ով երեկ` փետրվարի 12-ին մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հանդիպմանը: “Գալիս ա , ի՞նչ անի, էլի լույսերը անջատի՞ “,-նկատեց մի այլ ընտրող: Իսկ նախկին վարչապետ Բագրատյանը իր ելույթում փորձեց արդարանալ, թե ինքը լույս չի անջատել, եւ միակ մարդն է` աշխատելով իշխանությունում անարատ […]

Ալիկ Սերգեյիչը թռնող չի. Հրապարակ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական եւ նրա ընտրական շտաբներից մեկի պատասխանատու ԱլիկՍարգսյանի՝ նախագահական ընտրություններին ունեցած մասնակցության մասին վերջերս հակասական լուրեր են շրջանառվում: Մեկխոսվում է, որ նախկին ոստիկանապետը նեղացած է իր պաշտոնանկության փաստից եւ մի կողմ է քաշվել ու նախկին ակտիվությամբ չիաշխատում, հաջորդ պահին էլ լուրեր են տարածվում, թե Սերգեյիչն այնուամենայնիվ ամեն ինչ անում է իրեն վստահված Արարատիմարզում  Սերժ Սարգսյանի համար “աննախադեպ” հաղթանակ ապահովելու համար: Իրականում ինչո՞վ է զբաղված Ալիկ Սերգեյիչը, թերթը զանգահարեց նրան: – Պարոն Սարգսյան, հակասական տեղեկություններ են Ձեր մասին տարածվում, վերջերս հատկապես խոսվում է, որ Դուք հայրենի մարզումպարբերաբար հավաքներ եք նախաձեռնում եւ կարծես թե Ձեր դիրքերի վերականգնման խնդիր ունեք ու փորձում եք… (հարցն անավարտ է մնում): -Երբեք նախագահի վստահությունը իմ հանդեպ չի խաթարվել, նա հիմա էլ է ինձ վստահում եւ գիտի, որ իմ տեսակով դավաճան մարդ չեմ, թիմ, ճամբար փոխող չկա: Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ նա չի տեսել ավստահելի մի քայլ, որը ես թույլ տված լինեմ: Նման բան չի եղել, ես […]

“Շնորհավոր, արժանապատի´վ պարոն Խաչիկ Ասրյան”

Արժանապատի´վ  պարոն Խաչիկ Ասրյան   “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության անդամները, 300 մասնաճյուղերի 30.000-ից ավելի Ձեր հետևորդ արծիվ հայրենասերները խորին հարգանքով և ակնածանքով շնորհավորում են Ձեզ, Ձեր ծննդյան 43-րդ տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ պետական և հասարակական Ձեր պատասխանատու և լայնածավալ աշխատանքի ոլորտում: Մեզ համար մեծ պատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ