04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեւանցին Տարոնին կգերադասի ապարանցի թեկնածուից. 168 ժամ

Որոշակիություն չկա այն կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ովքեր պետք է “Ժառանգության” հետ համատեղ մասնակցեին Երեւանի խորհրդի ընտրություններին: Ամենայն հավանականությամբ, նախորդ փորձի ազդեցության տակ, “Ժառանգություն” –ում չեն ցանկանում նրանց ցուցակի վերին տեղերում գրել, իսկ ավելի ներքեւում հայտնվելու հետ համաձայն չեն “Ժառանգության” դաշնակիցները:

Եթե իսկապես “Ժառանգության” ցուցակը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, ապա պետք է ասել, որ դա լավագույն ընտրությունը չէ։ Նախ, Արմեն Մարտիրոսյանը ծագումով ապարանցի է, “Նիգ-Ապարան”  հայրենակցական միության անդամ։ Ճիշտ է, Երեւանի ընտրողների մեջ կան ապարանցիներ, բայց նրանց վրա շեշտադրումն անելն այնքան էլ ճիշտ չէ։ Ավելի շուտ ապարանցի լինելը կդառնա Արմեն Մարտիրոսյանի միակ այցեքարտը, եւ հնարավոր է, որ նա աշխատի բացառապես երեւանաբնակ ապարանցիների ձայնը ստանալու վրա, որը բավարար չէ հաղթելու համար:

Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են երեւանցի եւ ուզում են, որ Երեւանը ղեկավարի երեւանցի քաղաքապետ, անհամեմատ շատ են։ Երեւանցի ընտրողը, եթե ընտրություն կատարեր Տարոն Մարգարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի միջեւ, ավելի մեծ հավանականությամբ իր ձայնը կտար   Տարոն Մարգարյանին՝ մերժելով ոչ երեւանցի քաղաքապետ ունենալու հեռանկարը։

Կարող են ասել, որ ի տարբերություն Տարոն Մարգարյանի՝ Արմեն Մարտիրոսյանը քաղաքական եւ հրապարակային գործիչ է։ Բայց այդ իմաստով էլ նա անհամեմատ զիջում է ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանին, ՀԱԿ ցուցակի ամենահավանական առաջին համար Լեւոն Զուրաբյանին կամ ՀՅԴ ցուցակի առաջին համարի հավակնորդ Արմեն Ռուստամյանին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ