19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դադարեցրել է հացադուլը

 

 

 

“ՄԱՊ” ընկերությունից ավելի քան 32 միլիոն դրամի խմիչքեղեն և սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող Սիլվա Խաչատրյանը մարտի 18-ին դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ կալանավորը մարտի 15-ին դատարանում դիմում էր ներկայացրել, ըստ որի՝ ի նշան իր նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման և անհիմն կալանավորման այդ օրվանից հացադուլ է հայտարարելու:

 

Ս.Խաչատրյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ նա 2005 թվականից մինչև 2009թ. մայիսի 6-ը, բանավոր պայմանավորվածության համաձայն, իրականացրել է “ՄԱՊ” ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի կոնյակների, գինիների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: 2009թ. մայիսի 11-ին արդեն Ա/Ձ Ս. Խաչատրյանի և “ՄԱՊ” ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր:

Ս. Խաչատրյանը համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Սակայն նշված ժամանակահատվածում Ս. Խաչատրյանը, ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ, վաճառքից ստացված ապրանքների 32 935.1 հազար դրամ գումարը չի մուտքագրել ընկերության դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ներկայացրել է իբրև չվաճառված ապրանք ու նշված գումարը հափշտակելով, ծախսել է իր անձնական կարիքների համար:

Աղբյուրը` “Փաստինֆո”

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ