20 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ավստրալիայում երեխաներին արգելել են ճչալ

Սիդնեյի  “Dee Why Grand” առեւտրի կենտրոնն արգելել է երեխաներին ճչալ կենտրոնի խաղային տարածքում: Նման որոշում կենտրոնի ղեկավարությունն ընդունել է` ելնելով հաճախորդների դժգոհություններից, որոնք կենտրոնում լինելու ողջ ընթացքում ստիպված են լսել երեխաների ճիչերը:

Այժմ խաղերի տարածքի մոտ հատուկ հայտարարություն է փակցված, որում ծնողներին զգուշացում է տրվում ուշադիր հետեւել իրենց երեխաներին` շեշտելով, որ տնօրինությունը չի հանդուրժի ճչող երեխաներին: 

Այս իրավիճակն անհանգստացրել է հոգեբաններին: Նրանց կարծիքով` մարդիկ այժմ ավելի եսասեր եւ անհանդուրժող են դարձել: 

Իսկ թե ինչպես է պատրաստվում առեւտրի կենտրոնը հատուցել կարգը խախտողներին, չի նշվում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ