Մեկնարկեց ԱԳ նախարարի այցելությունը Գերմանիա
Մարտի 13-ին Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկեց ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։ Նախարար Նալբադյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում։ Տեղի ունեցավ մտքերի […]





































