03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Խուրշուդյանն ընդհատել է ասուլիսը` Ազատության հրապարակում վրան են տեղադրում /վիդեո/

“Ժառանգություն” կուսկացության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում անդրադարձավ Սահմանադրական դատարանի քննարկումներին: Ըստ Խուրշուդյանի, ՍԴ-ն մերժել է նրանց փորձագիտական եզրակացությունները, ինչը ենթադրում է, թե ինչ որոշում է կայացվելու: Մամլո խոսնակը նաեւ ասաց, որ  Ստյոպա Սաֆարյանը երեկ նամակով դիմել է ԵԺԿ նախագահ Մարտենիսին` նշելով, որ չնայած նա համոզմունք էր հայտնել, որ ընտրությունները կանցնեն օրենքի […]

Նորընտիր Հռոմի պապը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը մի քանի տարի առաջ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել 2006-ին իր հայրենիք Արգենտինայում` Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ: Ֆրանցիսկը, ով այն ժամանակ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոսն էր, Հայոց ցեղասպանությունը որակել է […]

Մարտի 18-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Մարտի 18-ից օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ  ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: “Մարտի 12-ից սկսած Աֆրիկայի հյուսիս արևելյան շրջաններից հանրապետություն են ներթափանցել տաք օդային հոսանքներ, որի հետևանքով օդի ջերմաստիճանը բավականին բարձրացել է: Տաք օդային գոտիների ներթափանցումը շարունակվելու է մինչև մարտի 17-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը […]

Հարկային դաշտդ մաքուր ու արդար չի … վարչապետն ու արտագաղթը

Արտագաղթը ՀՀ առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն է և պատահական չէ, որ նախագահական այս ընտրություններում բոլոր թեկնածուներն ուշադրություն էին դարձնում ու թեժ էին պահում արտագաղթի խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը:       Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 130 հազար մարդ (2010թ.՝ 46 հազար, 2011 թ.՝ […]

Այս կանգառը

Հայ ազգային կոնգրեսում այս օրերին բուռն քննարկումներ են ընթանում Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացվելիք համամասնական ցուցակի շուրջ: Ովքեր են լինելու ցուցակում, որն այս անգամ բոյկոտի ճանապարհով չի գնալու: Այսպես. Լեւոն Զուրաբյանի թիմը Տեր-Պետրոսյանին համոզում է, որ առաջին տասնյակում լինեն իրենց մարդիկ: ՀՀՇ-ի թեւն առաջարկել է առաջին հորիզոնականում ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մոռացվեն այն խոսակցությունները, որ Նիկոլը […]

Անվճար անգլերեն ապարանցիների համար

Մարտի 15-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնում կմեկնարկեն անգլերենի դասընթացներ։ Պարապմունքներն անվճար են, դրանց մասնակցելու են Արագածոտնի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ։ Դասընթացները մասնակիցների անգլերենի հմտությունները, հատկապես խոսակցական անգլերենը զարգացնելու միտում ունեն։ Դասերը կանցկացնեն Խաղաղության կորպուսի կամավոր, COAF հիմնադրամի անգլերենի ուսուցիչ Ուեսլի ՄաքՔենը և FLEX ծրագրի շրջանավարտ Լուսինե Ասատրյանը։  

Սամվել Կարապետյանը հրավիրում է հայրենագիտական զրույցների

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնում է, որ մարտից վերսկսվել է վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ ուղեկցվող հայրենագիտական ամենշաբաթյա զրույցների շարքը: Այսուհետ կրկին յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 18:30-ին հիմնադրամը հրավիրում է Ա. Թամանյանի թանգարան-ինստիտուտ (Կառավարության 3-րդ մասնաշենք, մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից) բոլոր նրանց, ովքեր հայրենիքին առնչվող գիտելիքները խորացնելու նպատակ ունեն: Մուտքն ազատ է:   Այսօր՝ մարտի 14-ին, ցուցադրվելու են […]

Մարդու իրավունքների վիճակը Գյուղատնտեսության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ: 2012 թվականին Նախարարության կողմից սեփական նախաձեռնությամբ չեն իրականացվել դիտարկումներ սննդամթերքի անվտանգության վերահսկման նպատակով, ինչը որոշակի ոչ բավարար ծավալներով սկսվել է միայն տարեվերջին: Օրենքով որպես […]

Չավեսին չի հաջողվի զմռսել. ռուս մասնագետները հիասթափեցրել են վենեսուելացիներին

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ մահացած նախագահ Ուգո Չավեսի մարմինը հնարավոր չի լինի զմռսել, ինչպես որ նախատեսվել էր, քանի որ գործընթացը հարկավոր էր ավելի վաղ սկսել, հաղորդում է “Reuters”-ը: Չավեսը մահացավ նախորդ շաբաթ` 58 տարեկանում` քաղցկեղի դեմ 2 տարի պայքարելուց հետո: Նրա մարմինը դրված է Կարակասի ռազմական հոսպիտալում, որպեսզի միլիոնավոր վենեսուելացիներ կարողանան հրաժեշտ տալ իրենց […]

Եթե վիրավորել եմ` պատասխան կտամ. պաշտոնյան լրագրողին

Henaran.am-ը անդրադարձել է Սյունիքի “Որոտան” թերթի գլխավոր խմբագիր Արեւհատ Ամիրյանի եւ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հակասությանը: Վերջինս իր մադին մի հրապարակումից հետո թերթի խմբագրին ահաբեկել է`ասելով, որ կվերացնի իրեն եւ ընտանիքին: Լրագրողի հրապարակումներին արձագանքել է Սամվել Թանգյանը, ով նամակ է ուղարկել խմբագրություն: “Ահա մի քանի օր է, ինչ Սիսիանի “Որոտան” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ