ՀՀԿ-ն արձագանքում է Ծառուկյանին

Երեկ Մոսկվա կինոթատրոնում ավագանու ընտրություների քարոզարշավի մեկնարկին Գագիկ Ծառուկյանը մասնավորապես, հայտարարել էր. ՛՛Եթե ինչ–որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ–ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք և վիրավորողը ինձ հետ է գործ ունենալու՛՛: Այս հարցի հետ կապված այսօր ԱԺ ում փորձեցինք մեկնաբանութուններ ստանալ ՀՀԿ պատգամավորներից:
՛՛Ես կարծում եմ գաղափարը ճիշտ է ընտրված, բայց տարբերությունն այն է, որ մենք մեր թիմին կարողանում ենք զգոն պահել, ոչ թե նախահարձակ լինելով, այլ ընդամենը հակադարձելով: Բացի դա ՀՀԿ–ն պատրաստ է ադեկվատ պատասխան տալ հնչող ցանկացած հայտարարության՝ քաղաքակրթության և կոռեկտության սահմաններում՛՛,-Henaran.am –ի հետ զրուցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը ոչ արձագանքելու, ոչ էլ մեկնաբանելու խնդիր կա: ՛՛Ինքս, որպես քաղաքական գործիչ, երբեք որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք չեմ հնչեցրել, քանի որ ինձ համար կա միայն մեկ ուղղություն` խոսել ու առաջնորդվել միայն այն փաստարկներով, որոնք գոյություն ունեն՛՛:
Հովհաննես Սահակյանը համոզված է,որ ՀՀԿ–ն չափի զգացողություն միշտ ունեցել է, իսկ այն մարդիկ, որոնք երբեմն անձնական վիրավորանքին են անցել պետք է ավելի զգոն լինեն: ՛՛Չեմ կարծում, թե մենք երբևէ վարանել ենք նրանց պատասխան տալ` անկախ հայտարարության տեքստից՛՛: