25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ընդդիմությունից որքան հեռու, այնքան լա՞վ /վիդեո/

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոր կուսակցություն է ցանկանում հիմնել: Henaran.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գործընթացը: Ղուկասյանն ասաց, որ նախաձեռնման փուլում են դեռ գտնվում: Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կոչվելու կուսակցությունը, դա անդամներն են որոշելու: Սակայն բացահայտ է, որ կուսակցության հիմքում լինելու է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոությունը, և նա […]

Քննարկվել է հայկական երկաթուղու վիճակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ, “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետեւողական ամրապնդմանն ու զարգացմանը, որի կարեւոր բաղադրիչներից է համագործակցությունը տրանսպորտի բնագավառում: Այդ համատեքստում է, ըստ Հանրապետության ղեկավարի, դիտարկվում նաեւ […]

Հերթական վիրավորանքը` ուղղված Ռիհաննային. այս անգամ` գործընկերուհուց

“Նա տղամարդ է” եւ “Լաք`մազերի համար” ֆիլմերի աստղ Ամանդա Բայնսը նախորդ շաբաթվա ընթացքում այնպիսի բաներ է արել, որ նույնիսկ Լինդսի Լոհանը կնախանձեր: Նախ ոստիկանությունը ձերբակալել է նրան, երբ հարեւանները բողոքել են, որ դերասաուհին մարիխուանա է ծխում շքամուտքում եւ ինքն իր հետ խոսում: 27-ամյա դերասանուհին ոստիկաններին այնքան էլ բարեկամաբար չի ընդունել: Վերջիններս նրան տարել են հոգեբուժարան, […]

Հայաստանը միացավ

Մայիսի 24-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության  գլխավոր քարտուղարին` որպես “Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առեւտրի մասին’ եւ “Տարանցման ազատության մասին’ կանոնադրության եւ կոնվենցիանների անվանդապահի, փոխանցեց Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը: Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարեւորագույն սկզբունք է նրանց […]

Ոստիկանությունը օրգանիզմ է, որ բուժվում է . ոստիկանապետն անկանխատեսելի է /վիդեո/

Հայաստանի ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շատ  հարցերի` կարկտահարությունից մինչեւ Ներսիկ Նազարյանի աշխատանքի տեղավարում: “Չե՞ք հոգնել Ներսես Նազարյանից: Դուք չե՞ք հոգնել, թողեք այդ տղային հանգիստ, 10 տարի աշխատել է, թողեք մի քիչ հանգստանա”,-ասաց ոստիկանապետը` չկարողանալով ասել, թե ինչ է սպասվում Նազարյանին: “ Ես անկանխատեսելի անձնավորություն եմ, բայց եւ արդար ”,-հավաստիացրեց  նա: […]

Պարգեւատրում նախագահի նստավայրում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգեւատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգեւներին եւ կոչումներին արժանանալու առթիվ եւ Նախագահի նստավայրում այսօր կազմակերպված պարգեւատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգեւները: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է տոնի խորհրդին, նշել, […]

Ջոլիի նկարը` կրծքագեղձերի վիրահատությունից հետո, վաճառքի է հանվել

Շվեդ նկարիչ Յոհան Անդերսոնը նկարել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին` կրծքագեղձերը հեռացնելու վիրահատությունից հետո: Նկարը վաճառքի է հանվել ինտերնետ-աճուրդում: Իսկ նկարի բնօրինակը ներկա պահին ցուցադրվում է Լոնդոնի գեղարվեստական պատկերասրահներից մեկում:  “Մայրս կրծքագեղձի քաղցկեղից տառապում էր, երբ ես 15 տարեկան էի: Բարեբախտաբար, նա զերծ մնաց վիրահատությունից, սակայն երբ ես իմացա` ինչի միջով է անցել Անջելինան, ես […]

Վարչապետի նստավայրում` ուրվականնե՞ր

Ճապոնական իշխանությունները հերքել են այն լուրերը, ըստ որոնց երկրի վարչապետի նստավայրում ուրվականներ կան:  Այս թեման քննարկվել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի նիստին: Դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը պարզաբանում է պահանջել “ուրվականներով տան” վերաբերյալ: Տան լեգենդը, որտեղ ավանդաբար բնակվում է վարչապետը, պատմում է, որ այդ տանը շրջում է զինվորի ուրվականը, որն սպանվել է 1936-ի ապստամբության ժամանակ: Ուրվականների […]

Բնականաբար, մուծելու ենք տուգանքը. Արմեն Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մուծելու են տուգանքը: ”ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը:  Գագիկ Շամշյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ