13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ուկրաինայի եւ Մոլդովայի իր գործընկերներին

Օդեսայում ընթացող ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստին  մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգը նախատեսում էր նաեւ երկկողմ հանդիպումներ:

Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման շուրջ։

ԵԱՀԿ-ում ուկրաինական նախագահության համատեքստում անդրադարձ եղավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության գործող նախագահի տարածաշրջան կատարելիք այցի ժամկետներին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալիա Գերմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապացությամբ՝ հույս հայտնելով, որ Մոլդովայում նոր կառավարության ձեւավորումից հետո գործուն քայլեր կձեռնարկվեն երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, հայ-մոլդովական համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպե նաեւ հայ-մոլդովական ձեւաչափում կայանալիք հանդիպումների առաջիկա ժամանակացույցը:

Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդարանական ձեւաչափով համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ