15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

”Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր”

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության […]

Ոչ աշխատանքային 4 օր

2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխի 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օրը: Նման կերպ քաղաքացիներին հնարավորություն կտրվի հանգստանալ չորս օր. մայիսի 28-ին  նշվում է Առաջին հանրապետության օրը, մայիսի 25 շաբաթ է, 26-ը՝ կիրակի: Այս որոշումն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Սերժ Սարգսյանը խեղդեց Գագիկ Ծառուկյանի ձեռքերով

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. Երբ մեկ տարի առաջ ես նախաձեռնել էի միջկուսակցական հանրային լսումների անցկացման, իսկ հետո նաեւ ընտրական գործընթացների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման աշխատանքները, ինձ ոգեշնչում էր քաղաքական դաշտի նկատմամբ հանրային վերահսկողության մշտական գործուն մեխանիզմի ստեղծման գաղափարը: Ցավով պետք է արձանագրեմ, որ իմ հույսերը չարդարացան: […]

Քոքոբելյանը հանդիպել է

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին:

Պայքար ՀՀՇ-ի համար

      Ներկայացնում ենք Հայոց համազգային շարժման Հ/Կ-ի տարածած հայտարարությունը. ”2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են     ՛՛ՀՀՇ՛՛ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը: Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետևյալը` 1. ՛՛ՀՀՇ՛՛ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են §Հայոց Համազգային Շարժում՛՛ հ/կ-ին և գրանցված են ՀՀ […]

Դավիթ Շահնազարյանի տարօրինակ լռությունը

Հայ ազգային կոնգրեսի արդեն նախկին առանցքային դեմքերից Դավիթ Շահնազարյանը հրաժարվում է քաղաքական զարգացումների շուրջ դիտարկումներ անել մամուլով, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ՛՛ալյանսի՛՛ վերջին՝ ոմանց համար անակնկալ, ոմանց համար՝ սպասված վերջաբանի վերաբերյալ: Դավիթ Շահնազարյանը Henaran.am-ին ասաց, որ չի պատրաստվում որևէ մեկնաբանությամբ հանդես գալ նույնիսկ այն դեպքում, երբ իրեն մեղադրում են […]

Վարչապետը բացատրել է iPad-ից հրաժարվելու պատճառը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ-Պետերբուրգում կայացած Միջազգային իրավաբանական կոնֆերանսին նշումներն iPad-ում չի կատարել, որպեսզի մարդիկ չմտածեն, թե նա խաղում է, հաղորդում է “РИА Новости”-ն: Նա հավելել է, որ նախորդ ֆորումին նա iPad էր օգտագործել նշումների համար, ինչից հետո նրան մեղադրել էին, որ “ամբողջ ֆորումի ընթացքում խաղացել է”: Մեդվեդեւը հայտնի է “Apple” կորպորացիայի սարքավորումների նկատմամբ: Առաջին անգամ iPad […]

՛՛Ժառանգության՛՛ արձագանքը Նաիրա Զոհրաբյանին

”Մեր նման չեն կարող լինել, որովհետև Գագիկ Ծառուկյանն արդեն ասել է, որ իրենք ընդդիմություն չեն, այսինքն` եթե իրենք ընդդիմություն չեն, էլ ի՞նչ համեմատության եզր կարող են ունենալ մեզ հետ, դա նույնն է, ինչպես տանձը խնձորի հետ համեմատես”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը:  Հարցին, որն է […]

Տարոն Մարգարյանը գաղտնիք չի բացահայտում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առիթով: “Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատեւման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության […]

ԲՀԿ-ն` բանդաների, բիլակների հավաքատեղի, մարտի 1-ի կնքահայր … խայտառակություն

”ԲՀԿ-ն քաղաքական ո՞ւժ է”,-ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ամենաթարմ հայտարարությանն այսպես արձագանքեց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահՙ նախկին ՀԱԿ-ական Պետրոս Մակեյանը:  ”ԲՀԿ-ը բանդաների հավաքատեղի է, որը մարտի մեկին հարձակվել է ժողովրդի վրա, փողի ու բիլակների հավաքատեղի է: Այնտեղ  մարդկանց փոքր խումբը հավաքվել է, որպեսզի ապահովի շիրմա, ԲՀԿ-ն իրենից ոչ մի բան չի ներկայացնում”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ