07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հոր ձեռքով մեքենայում կողպված 2 տարեկան երեխան մահացել է

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում շոգից մահացել է 2 տարեկան երեխա, որին կողպված մեքենայում է թողել փոքրիկի` Նաթան Հյուբերտի հայրը: Մի քանի ժամ շարունակ 33 աստիճան շոգում մնալով` երեխան մահացել է: Երբ ոստիկանները բացել են մեքենայի դռները, ներսում 57 աստիճան տաքություն է եղել, իսկ երեխայի մարմնի ջերմությունը` 40 աստիճան, գրում է “Российская газета”-ն:

Իրավապահ մարմինները հայտնաբերել են երեխայի հորը` 32-ամյա Ուեյն Հյուբերտին, հարբած վիճակում` տան հատակին ընկած: Նա անուշադրության է մատնած եղել նաեւ 5-ամյա դստերը: 

Հյուբերտին մեղադրանք է առաջադրվել` ոչ դիտավորյալ սպանություն կատարելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ