Ջոլիի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում նոր բանաձեւ է ընդունվել
Հորդանանում փախստականների ճամբարից վերադառնալուց հետո դերասանուհի եւ ՄԱԿ-ի աշխատակցուհի Անջելինա Ջոլին շտապել է կիսվել իր տպավորություններով եւ միջազգային հանրությանն ակտիվ գործելու կոչեր անել: Դերասանուհին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի նիստին` կոչ անելով պայքարել ռազմական հակամարտությունների տարածքում տեղի ունեցող սեռական հանցագործությունների դեմ: Անպատժելիությունը` նույնիսկ փոքրիկ աղջիկների նկատմամբ կատարված հանցագործությունների պարագայում, Ջոլին “ամոթալի իրականություն” է անվանել: Նա շոկային […]





































