26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Կրկին բիկինիով. Վոլոչկովայի հերթական ֆոտոշարքը` Թուրքիայից /ֆոտո/

Անաստասիա Վոլոչկովան չի դադարում երկրպագուներին ուրախություն պարգեւել իր լուսանկարներով հանգստավայրերից: Թվում է, թե նա այլեւս բան չունի ցույց տալու, սակայն… ոչ: Նաստյան դեռ շատ բան ունի ցուցադրելու: Այժմ հերթը Թուրքիայի հանգստի լուսանկարներինն է: Ինչպես միշտ, նրա լուսանկարները հակասական կարծիքների տեղիք են տվել` ոմանց համար նա նման է “անտիկ գեղեցկուհու”, ոմանք էլ կարծում են, որ նրա […]

Իշխան Զաքարյանը պետք է պատվիրեր /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք իր սոցիոլոգիական կենտրոնը հարցումներ արել է` պարզելու համար, թե ինչպիսի վերաբերմունք ունի հասարակությունը Վերահսկիչ պալատի 2012 թվականի աղմկոտ հաշվետվության վերաբերյալ: Սոցիոլոգը բացասական պատասխան տվեց. ”Պատվիրատու չի եղել, երևի ոչ մեկին չի հետաքրքրել”,-ասաց: Ադիբեկյանի խոսքով` առնվազն ՎՊ-ին պետք է հետաքրքրեր, թե ինչպես է հասարակությունը վերաբերում այդ հաշվետվությանն ու արձանագրված […]

Երթուղայինները գործադու՞լ են անում. ուղևվարձը կթանկանա /վիդեո/

Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ տրանսպորտային որոշ միջոցներ դադարեցրել են սպասարկումը և գործադուլ հայտարարել: Նրանց պահանջն է՝ իջեցնել հարկերը,  հակառակ դեպքում հնարավոր չի լինի 100 դրամ ուղեվարձով ուղևորափոխադրում իրականացնել: Henaran.am-ի խմբագրություն զանգահարող քաղաքացին տեղյակ է պահել, որ երեկ մասնավորապես երեկոյան չեն աշխատել, 64, 74 համարի երթուղայինները: Զանգահարող քաղաքացին, որը անուն ազգանունով չի ներկայացել  մասնավորապես ասել […]

Բարձր ճիչերը` այգու փակման պատճառ

Ամերիկյան Սանտա-Կլարա քաղաքի “Great America” այգում գործող հայտնի ամերիկյան ոլորանները կդադարեն գործել:  Այգուց լսվող աղմուկը, որը գերազանցում է թույլատրելի ցուցանիշները, մոտակա բնակավայրերին է հասել: Այգու սեփականատերերից պահանջել են աղմուկը խլեցնող հավելյալ վահանակներ տեղադրել: Հյուսիսային Կալիֆորնիայի ամենաբարձր փայտե ոլորանները` 32 մետր բարձրությամբ, կառուցվել են ընդամենը մեկ տարվա ընթացքում: Բացի այդ, այն ամենաարագ ոլորաններից մեկն է` ժամում […]

Հանդիպում ՊՆ-ում

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռումինիայի Էկոնոմիկայի նախարարին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի ռումինական կողմի նախագահ Վարուժան Ոսկանյանին: Նախագահը ողջունել է Վարուժան Ոսկանյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի և հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան […]

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը: Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաեւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի […]

Աուրելիա Գրիգորիուն չի պատրաստվում ներողություն խնդրել. ավելին, մեղադրում է

Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն չի պատրստվում ներողություն խնդրել հայ ժողովրդից իր բարձրացրած սկանդալի համար: Այս մասին նա հայտարարել է Մոլդովայում լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ինքն ընդամենն արտահայտել է օմբուդսմենի իր տեսակետը: Ավելին ”անկաշառ” փաստաբանը հայտարարել է, որ մնում է իր կարծիքին: ”Ես չեմ զղջում իմ ասածների համար: Ես չէի ենթադրում, որ նման ոչ […]

Խարբերդի մանկատան շրջանավարտները չեն լքում այդ կառույցը այլընտրանք չունենալու պատճառով

Խարբերդիմասնագիտացվածմանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այդուհանդերձ, մանկատանը ապրում են նույնիսկ մինչև 35 տարեկան մոտ 100 մարդ: 18 տարեկանը լրանալուն պես մանկատան սաները՝ հատկապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողները, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատ, սակայն գործնականում դա հնարավոր չի լինում, քանի որ վերջինս նույնպես […]

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան

Հուլիսի 9-11-ը Հայաստան կայցելի  ԵՄ Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Այցի ընթացքում ԵՄ հանձնակատարին կընդունեն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԵՄ հանձնակատար Ֆյուլեն հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված