26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ես ուղղակի չէի կարող նման լարվածության դիմանալ

Ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Ալեքսան Մակասյանը ներկայացրել է Վանո Սիրադեղյանի խոսքերը ընկերության մասին: ”Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ կյանքիս որոշ փուլերում կորցնում էի հին ընկերներիս: Իհարկե, վատ է մոռանալ հին ընկերներին, սակայն այդ առումով ես իմ տեսությունն ունեմ, որի իմաստը հետեւյալն է. երբ բարձրանում ես սոցիալական տեսանկյունից, այն մարդկանց քանակը, որոնց հետ շփվում ես, […]

Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու

”Հայաստանի առջև պահանջ չի դրվել Եվրասիական միությանը միանալու: Կան գործընթացներ, բանակցություններ, բայց կտրուկ պահանջ՝ որ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեզ հետ չեք, չի դրվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:   ”Պարզ է, որ և Եվրասիական միության և Եվրոպական Միության հետ կարելի է ազատ առևտրի […]

20-ամյա աղջիկը 5 տարեկան երեխայի տեսք ունի /ֆոտո/

Հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով 20-ամյա հնդկուհի Լակշմի Յադեւը դադարել է աճել 15 տարի առաջ: Չնայած իր տարիքին, նա 5 տարեկանի տեսք ունի, կշռում է 19 կգ, հասակը 98 սմ է:  Աղջիկը բարձր գնահատականներով ավարտել է միջնակարգ դպրոցը եւ այժմ ծրագրում է համակարգչային դասընթացների հաճախել: Բացի այդ, նա աշխատում է խանութում` ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար: Աղջիկը […]

Էպոսագետն առաջարկեց ում ենթարկել դատահոգեբանական փորձաքննության /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի դատավարությանը՝ դատարանը լսեց պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը՝ դատաբժշկահոգեբանական փորձաքննության ենթարկելու ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին: Վերջին երկու ամբաստանյանլերը կողմ էին, միջնորդությանը մասնակի միացավ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: “Միայն նրանով, որ Սեդրակյանը կապ չունի այս գործի հետ եւ պետք չի նրան […]

ԻԻՀ դեսպան. “Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները”

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: “Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները […]

Ռումինիայի էկոնոմիկայի ազգությամբ հայ նախարարը ժամանակին մերժել է Տեր-Պետրոսյանին /վիդեո/

Այսօր Երևանում կայացած հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին Ռումինիայի պատվիրակությունը ղեկավարում էր Ռումինիայի էկոնոմիկայի նախարար ազգությամբ հայ Վարուժան Ոսկանյանը: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ իր հոր ծնողները ծնվել են Շապին-Գարահիսարում: ”Մենք բոլորս ցեղասպանության վերապրողներն ու ժառանգորդներն ենք”,-նշեց նա: ”Հոս Հայաստանը  մի ձևով հարազատ չունիմ, ուրիշ ձևով` բոլորը հարազատներս են”,-ասաց նա: […]

Անգլիկան եկեղեցին պաշտոնապես ներողություն է խնդրել մանկապղծության համար

Անգլիկան եկեղեցին ներողություն է խնդրել իր սպասավորների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի եւ նման դեպքերը կանխել չկարողանալու համար: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը: Եկեղեցին խոստացել է, որ ավելի շատ ջանքեր կգործադրի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես` կերկարացվի ժամկետը, որի ընթացքում ընդունվում են նման միջադեպերի վերաբերյալ բողոքները: Բացի այդ, եպիսկոպոսներն իրավունք կստանան ժամանակավորապես […]

Ինչ է արել Ռուսաստանը, որ …

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ծավալուն հարցազրույց է տվել EvrazesNews.ru լրատվականին, որտեղ, ըստ էության, ներկայացրել է ՌԴ վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսների առնչությամբ:Հարցազրույցում վերջինս կիսասպառնալից տոնով նշում է, թե ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո, Հայաստանն ու Ռուսաստանը առավելապես կառաջնորդվեն սեփական շահերով:Եթե Ռուսաստանում կարծում են, թե այդ դեպքում Հայաստանում խորը ցնցումներ կլինեն, չարաչար սխալվում […]

Ահազանգ քաղաքապետին՝ ուսուցիչների կրճատումների անօրեն ծանուցումների մասին

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով քաղաքապետի ուշադրությունն է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ դպրոցներում տարածված հետևյալ երևույթի վրա. այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը: Նա խնդրել է կանխել […]

Հայրիկյանի գործով դատավորը տասը րոպեն մեկ ընդմիջում է հայտարարում

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դատավարությանը՝ նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը ստիպված է տասը րոպե մեկ մտնել խորհրդակցական սենյակ: Բանն այն է, որ դատարանը քննարկում է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի նրեկայացրած միջնորդությունները: Դատավորը մերժեց փորաձարարական, մեքենայի դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունները: Հերթական կենսաբանական փորձաքննություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված