05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երեւանում նորոգվում է 50-ից ավելի մշակութային, ուսումնական եւ այլ հաստատություններ

Երեւան քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների 54 շենքերում. դրանց կեսից ավելին՝ 28-ը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ են։

Տարեկան ծրագրում ներառված հաստատությունները որոշվել են ըստ նորոգման անհրաժեշտության գնահատման առաջնայնության, որի շրջանակում առաջնահերթությունը տրվել է նախ տանիքների, ապա կոյուղագծերի եւ սանհանգույցների անհապաղ նորոգման խնդիրներ ունեցողներին։ Ըստ այդմ սահմանված չափորոշիչներով ծրագրում ընդգրկվել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 16 գրադարաններ։

Մշակութային եւ առողջապահական մի շարք հիմնարկությունների շենքերի ջեռուցման աշխատանքների կազմակերպման շրջանակում իրականացվում են նաեւ նոր լուսամուտների, դռների տեղադրման եւ ջերմամեկուսացման այլ աշխատանքներ, ինչպես նաեւ ջեռուցման համակարգերի անցկացման ու ընդլայնման ներքին հարդարման աշխատանքներ։ Ի դեպ, ջեռուցման ծրագրում ներառվել են նաեւ “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ Կ. Դեմիրճյանի անվան թանգարանը։

Մշակութային, առողջապահական, ուսումնական ու արտադպրոցական հիմնարկությունների նորոգման 2013 թվականի տարեկան ծրագրում ընդգրկված են նաեւ 4 երաժշտական դպրոցներ, 2 պոլիկլինիկաներ, 2 մշակութային օբյեկտներ՝ “ՀայԱրտ” մշակութային կենտրոնի եւ Նոր Նորք մշակույթի կենտրոնի շենքերը։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ