06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շախմատիստներն էլ են սիրում ու հարգում մեր ժողովրդին. Լեւոն Արոնյան /վիդեո/

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց ՛՛Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների՛՛ խորագիրը կրող շախմատային սեանսը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:

Միջոցառումն իրականացվել է ՛՛Հույսի կամուրջ՛՛ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՛՛Առաքելություն Արևելք՛՛ մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և շախմատի տան աջակցությամբ՝ Դանիայի թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:  

՛՛Հույսի կամուրջ՛՛ ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մրցաշարի նպատակն է օգտագործել այս հնարավորությունները և ևս մեկ անգամ հասարակության մեջ բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց խնդիրների մասին:

՛՛Շատ կարևոր է՝ ինչու հենց շախմատը, որովհետև մեր բոլորի կողմից սիրված Լևոն Արոնյանը կխաղա հենց այդ նշանաբանի տակ, որ սպորտը հանուն հավասար հնարավորությունների, փորձելով մարդկանց վերաբերմունքի մեջ հասնել փոփոխության, որ այդ մարդիկ ունեն նույն հավասար իրավունքները ինչ ՀՀ ցանկացած քաղաքացի և որ ՀՀ-ն և մենք յուրաքանչյուրս որպես անհատներ պարտավոր ենք և պետք է մեր հնարավորությունների ներածին չափով ստեղծենք հնարավորություններ, որ հաշմանդամություն ունեցող բոլոր տարիքի մարդիկ ունենան ամենահիմանարար մարդու իրավունքնենրը՛՛,-ասաց նա: Վերջինս նկատեց, որ այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձը,  տարրական իրավունքներից զուրկ է: 

 Լևոն Արոնյանը ևս նշեց, որ պետք է խոսել հաշմանդամների խնդիրների մասին:

” Կարծեմ` լավ հնարավորություն է մեզ ինչ-որ մի ձևի մարդկանց ցույց տալ, որ շախմատիստներն էլ են սիրում ու հարգում մեր ժողովրդին: Եթե մենք մի փոքր բան կարող ենք անել, որ հաշմանդամների կյանքը լավացնենք, ապա պետք է անենք դա: Ես մեծ բավականություն եմ ստանում նմանատիպ մրցաշարերից”,-ասաց նա: Արոնյանը հիշեց, որ նման սեանս փոքր հասակում ինքն էլ է ունեցել, խաղացել է Տիգրան Պետրոսյանի հետ: ”Ես երբ որ խաղում եմ, իմ ուժերով եմ խաղում միշտ”,-հավելեց նա:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ