29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Օրիգինալ տոնածառեր /ֆոտոշարք/

Մարդկային երեւակայության արդյունքում ամենահասարակ իրերից կարելի է արվեստի գործեր ստանալ: Այս տոնածառերն էլ կազմել են այնպիսի իրերից, որոնք լրիվ այլ բաների համար են նախատեսված: Այնուամենայնիվ, արդյունքը շատ լավն է եղել, տոնածառերն էլ օրիգինալ են:

Վարդս եղեւնուդ վնաս չէ, վնաս չէ. օրվա կադր

Տոնական այս օրերին գունագեղ հանդերձանք են ստանում ոչ միայն եղեւնիները, այլ բոլոր ծառերը: Սակայն Henaran.am-ի արձանագրած կադրերում ծաղիկների թագուհի վարդենուն չէին զարդարել: Փոխարենը պճնվել էր հարեւանությամբ գտնվող եղեւնին: Իսկ վարդը, թեկուզ թառամած, բայց վստահ կանգնել էր ձմռան ցրտում… Լուսանկարները՝ առանց մեկնաբանության:

”Մեկ էլ տեսար` երկրորդ կեսիս գտա” /վիդեո/

”Մտածում եմ` մեկ էլ տեսար երկրորդ կեսն էլ հայտնվեց, կարող է  լինել այդպիսի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Ջուսը` ներկայացնելով ամանորյա իր ցանկությունները: Իսկ ինչպես է երգչուհին նշում ամանորը, ինչ կերակուր է սիրում ուտել: Մանրամասները` տեսանյութում:

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը

Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, […]

Աշոտյանը դիմում է Աստծուն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին՝ իրեն շնորհավորելու համար:  “Սիրելիներս, Անչափ շնորհակալ եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան շնորհավորանքների համար: Բյուր մաղթանքների ջերմությամբ, անկեղծությամբ եւ անձնականությամբ ուրախ եմ եւ հպարտ:  Փոխադարձ ամենաջերմ ցանկություններով եւ աղոթքներով դիմում եմ Աստծուն Ձեր եւ Ձեր ընտանիքների համար: Սույն տոնականության եւ հուսալիության գեթ […]

2013-ի ձեռքբերումը Մաքսային միությունն է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփեց անցած  տարին: Ըստ նրա` կարևոր ձեռքբերումը Մաքսային միությանը ՀՀ-ի անդամկցելու որոշումն է: Իսկ թե որն է  եղել անձամբ պատգամավորի ձեռքբերումը, և այլ մանրամասներ` դիտեք` տեսանյութում: 

Ե՞րբ սկսեցին տոնել Ամանորը

Ամանորը, որին նաեւ անվանում են Նոր տարի, Նավասարդ, տոն է, որը նշվում է տարբեր  ժողովուրդների  կողմից ընդունված  օրացույցում ընթացիկ  տարվա  վերջին  օրվա  և  հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Մեկ տարին  այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջ։  Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի: Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն։ Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Ձյուն եւ մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին` ժամը 09:30-ի  դրությամբ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի կմ 10+000-ից կմ 27+000 հատվածում թույլ ձյուն է տեղում:  Հանրապետության մյուս տարածքներում  առանց տեղումների եղանակ  է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչեւ 07:00  […]

Հայաստանում մեռելոց է

 Այսօր՝ հունվարի  7-ին Հայաստանում Մեռելոց է:  Ինչպես եւ բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այսօր ` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: 

Իմն է, քոնն է այս Մեծ տոնը, մեզանով լի գինով` գինով…Ամանորյա բանաստեղծությունների շարքից

ԴԻՄԱՎՈՐԵՆՔԱՄԱՆՈՐԸ Արի ուրախ դիմավորենք Ամանորի տոնը բարի, Ուրախություն, սեր նվիրենք, Խինդն աշխարհի որ վարարի: Մենք մեզ սիրենք` բարի հուշով Ճանապարհենք հին Նոր տարին, Ու տոների անթիվ հույսով Դիմավորենք տոնն ու տարին: Դիմավորենք Ամանորը Ամենանոր խինդ ու սիրով, Իմն է, քոնն է այս Մեծ տոնը, Մեզանով լի գինով` գինով…   ՀասմիկԱջամյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված