02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի անչափ դաժան ֆրազը. ՛՛դոդ-քյոռ-կույրաղիքափաթթած՛՛ մենյու

Այսօրվա “Հայկական ժամանակ” օրաթերթի խմբագրականի շուրջ են ծավալվում օրվա հանրային քննարկումները: Խմբագրականում ի թիվս այլ նրբությունների՝ նշված է. “Բհկհակկ-ական շրջանակները լրատվական հարձակումների ընթացքում ազատ իմպրովիզներ էին անում, ուրախանում կույրաղիքի թեմայով: Իսկապես անհասկանալի է, թե ինչի վրա են ուրախացել. մի՞թե մտածում են, թե հանրությունը մոռացել է ոմանց դոդ ու ոմանց քյոռ լինելու մասին”: 

Օգտատեր, լրագրող Պետրոս Ղազարյանն արձագանքում է. “”Հայկական ժամանակ”-ը այսօրվա խմբագրականում Լեւոն Տեր Պետրոսյանին անվանում է քյոռ: Ապրի Նիկոլը, կարգին տղայա”:

Ղազարյանին հակադարձում է Լիզա Ճաղարյանը: “Պետրոս Ղազարյանին ուզում եմ հիշեցնել, որ ազգիս զգալի մասը գաղափար չունի, թե սարկազմն ինչ է, եւ շատերն այս ստատուսը շատ ուղղակի են հասկանալու: Ցավալի է, բայց փաստ”:

 Օգտատեր Կարմեն Դավթյանն էլ հիվանդ ոտքերով ընկերուհուն է հիշել , ում միշտ ասում է, թե  “ոտների ցավը ազդանշանում է, որ դու սխալ տեղ ես գնում, սխալ տեղ ես գնացել, դրա համար Աստված էդ ցավը տվել է, որ դու քեզ կարգի բերես, սկսես ճիշտ տեղ գնալ` նախ դուխովնի, ապա` ֆիզիչսկի պլանում” :

Ընկերուհին էլ Կարմենին է մեղադրում, թե միգրեն ունի, այսինքն, “գլխիդ շատ ես զոռ տվել, ում մասին՝ ինչ ասես գրել ես”:

Կարմեն Դավթյանի հիշողությունների արթնացմանը նպաստել է ՛՛Նիկոլի անչափ դաժան ֆրազը “Հայկական ժամանակ”՛՛-ում:

“Մի՞թե մտածում են, որ հանությունը մոռացել է ոմանց դոդ ու ոմանց քոռ լինելու մասին:
Բաց ա պարզեմ, թե ինքնին հասկանալի է` այսօրվա ԲՀԿ` իմաստունի հետ, իրականությունը տեսնել չցանկացող ՀԱԿ հանդիպման ֆոնին, թե …
Հ.Գ. Ի տակ յասնո…
Երկիրն է մեղք”,-գրել է Կարմեն Դավթյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ