02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Լուսաստղ” ենք գովազդելու՝ թունավորե՞նք էս մարդկանց

”Մեզ համար գովազդը շուկայական տնտեսության անհրաժեշտ բաղադրիչներից է՝ ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչը, բայց այն ուղղակի հակացուցված է մենաշհորհների հետ և եթե կան ոլորտում աղաղակող թերություններ, դա հետևանք է մոնոպոլիայի, որի պատճառով էլ չկա մրցակցություն”,- այսօր Ազգային ժողովում ՛՛Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու՛՛ մասին նախագծի վերաբերյալ տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Վերջինս խոսեց հայկական հեռուսատեսությամբ եթեր հեռարձակվող գովազդի մի քանի թերությունների մասին՝ նշելով, որ դրանցից ամենաաղաղակողը գովազդի չափազանց բարձր ձայնն է: ՛՛Գովազդի ձայնը հակացուցված է առողջպահական առումով: Երբ դու տասը դեցիբելի վրա նայում ես հաղորդում, հետո գովազդը դառնում է քսան դեցիբել, դա սթրես է առաջացնում, քնած մարդն է արթնանում, բայց որքան ուզում ես ասա չեն հասկանում, չեն ուզում այս դեֆեկտը ուղղել:

Մեր գովազդներից շատերը հակացուցված են երեխային ցույց տալու համար: Հակացուցված է, որ նույն գովազդը հինգ անգամ ցույց են տալիս, սա արդեն հակագովազդ է՛՛: Պատգամավորի խոսքով՝ գովազդի լեզուն ևս հարուստ է թերություններով:

՛՛Ասում են՝ ՛՛կանացի վարսավիրանոց՛՛, ՛՛տղամարդու կաշվից կոշիկ՛՛, էս կարգի բաները լեցուն են, փող ես ծախսում սրանց համար, մեծ գումար, որ տղամարդու կաշվից կոշիկ գովազդեն, սա անգրագիտություն է՛՛:

Արամ Մանուկյանը վսհատեցնում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում հեռուսատեսությամբ գովազդվում է նաև արտագաղթը, այն ավտոբուսները, միկրոավտոբուսները, որոնցով կարելի է հարմարավետ հասնել ՌԴ ցանացած քաղաք, մատչելի գներով.

՛՛Այսինքն՝ մենք գովազդ ենք տալիս, որտեղ գովազդվում է տեղահանումը: Այ պետություն, էս ա գովազդի քաղականությո՞ւնը, գովազդն էնքան լավ բան է՝ զգացմունք, էսթետիկա պետք է տա, բայց մեր մոտ հակագովազդ է՛՛:

՛՛Լուսաստղ ենք գովազդելու, գինը վեց հարյուր դրամ ա, գովազդելու ենք թունավորե՞նք էս մարդկանց: Էս արաղը խմում են այն մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով են, հարբելու խնդիր ունեն: Ինչքա՞ն կարելի է…

Մեկի կամքը կարելի՞ է բերել խորհրդարանին, հերիք ա էլի, քվեարկեք այնպես, ինչպես դուք եք մտածում: Դուք որ գնում եք տուն, ձեր երեխաները ձեզ որ հարցնում են՝ ո՞նց եք քվեարկել, ասում եք, ոնց ասեց Գալուստ Սահակյանը, տե՞նց: Դեպուտատ եք ախր, ձայն եք հավաքել, մի քիչ ինքնուրույն քվեարկեք՛՛,-հորդորեց Մանուկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ