02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթերի որակը կախված է ալկոհոլի գովազդի՞ց

՛՛Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին՛՛ նախագծի համահեղինակ Նաիրա Կարապետյանը նախքան ելույթն սկսելը նշեց, որ այլ տեքստ էր պատրաստել, ՛՛սակայն հասկացա, որ դատարկ խոսքերը պետք է մի կողմ դնել և անցում կատարել բովանդակալից բառակապակցությունների պարզաբանմանը՛՛: Եթե այս օրենքն ընդունվի, ժողովուրդը կսկսի ավելի շատ ալկոհոլ օգտագործել, Կարապետյանն արձագանքեց մեղադրանքներին:

՛՛Հայ ժողովուրդը երբեք ալկոհոլի չարաշահման այն աստիճանին չի հասել, և դա գալիս է հոգեկերտվածքի առանձնահատկություններից, մենք կարողանում ենք լուրջ  վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն՛՛:

Պատգամավորի խոսքով՝ հայկական հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում  հայ սպառողն ու հայ հանդիսատեսն է, որն ունի որակյալ հեռուստատեսություն ունենալու և համաշխարհային որակյալ հաղորդումների հանդիսատես լինելու իրավունք, ինչը բացառապես պայմանավորված է հեռուստատեսությունների ֆինանսական բացակայության պատճառով:

՛՛Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մենք այսօր ստիպված ենք գրեթե բոլոր TV-ներով դիտել հին հեռուստաֆիլմեր, նորերի ձեռքբերումը բավական մեծ գումար արժի, իսկ ոչ լիցենզավորված ֆիլմերն արգելված է ցուցադրել՛՛,-ասաց պատգամավորը:

Կարապետյանը չգիտի՝ ինչպիսին է  լինելու կին պատգամավորների քվեարկությունը, սակայն. ՛՛Ինքս հանդիսանում եմ կին պատգամավոր և հիշում եմ՝ վերջերս մենք քննարկում էինք հետուստատեսության ու հաղորդումնրի մասին թեմաները, բոլորիս մտահոգում էր մեկ հարց՝ ինչու մեր  հեռուստատեսություններում բացակայում է որակյալ կրթական, մանկապատանեկան, ռազմահայրենասիրական, դաստիարակչական հաղորդումները և փակուղին տանում է  մի կետի ՝ ֆինանսական բացակայության մասին:

Ինչ վերաբերում է նրան, որ մենք դառնում ենք ՛՛իզգոյ՛՛, որ մենք բացում ենք տաբուն ու սկսում ենք գովազդել թունդ ալկոհոլային խմիչք, մեկ հարց է հետաքրքրում ինձ, այն որ կոնյակի գովազդն անսահմանափակ թույլատրված է, գինին թունդ չի համարվում ու գովազդվում է… բոլորս էլ ապրում ենք նույն քաղաքում ու գովազդային վահանակների վրա այդ գովազդներն են ու ինտերներտում էլ հասանելի է գովազդը, սա դավադրություն տեսնելու մի փորձ է՛՛:

Նաիրա Կարապետյանը հորդորեց ստվեր ու թաքնված շահեր չփնտրել, որ ՛՛ի սկզբանե այս փոփոխություններն ունեցել են բարի նպատակ և պետք էլ չէ հասարակությանը թյուըմբռնման տանել՛՛: 

Նշենք, որ նախապատրաստված օրինագիծն առաջարկում է թույլ տալ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդը երեկոյան և գիշերային ժամերին՝ 22-ից մինչև 6-ը: Հայաստանում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով, թույլ են տրվում գովազդի այլ տեսակները, այդ թվում և արտաքին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ