23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հիմա էլ ֆեյքային օֆշորնե՞ր. գնացեք լիֆտերի հարցը լուծեք

 “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր  խմբագիր Թագուհի Թովմասյանը՝անդրադառնալով “Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրինագծին՝ ողջունելի համարեց  զրպարտության դեմ պայքարը,  սակայն այն կարծիքին է, որ դա չպետք է լինի օդում բաց թողնված կրակոց:

Օրինագծում պայքարը կարգավորող գործիքները չկան: “Ինչ քայլերով պետք է ապացուցեն կեղծ ֆեյքի ինքնությունը։ Մինչ այժմ ՀՀ իրավապահ մարմիններից ոչ մեկը հանձն չի առել բացելու կեղծ օգտատիրոջ IP–ն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես են բացահայտելու եւ պայքարելու ֆեյքերի դեմ”,-կարծում է լրագրողը:

“Բլոգնյուզ” կայքի խմբագիր Արամ Անտինյանը գտնում է, որ օրինագիծը սխալ մեկնաբանվեց։ Շատերը նույնիսկ օրինագծի մասին տեղյակ էլ չեն, պարզապես ֆեյսբուքում կարդալով ֆեյքերի գրառումը, դեմ են օրինագծին։

“Կարծում եմ, որ դաշտում լրացումներ անելու կարիք չկա։ Այս օրենսդրական նախաձեռնությունը ոչինչ չի տալու։ Ես իմ կայքի շահերը չեմ պաշտպանում, մենք ի սկզբանե պաշտպանել ենք այս նախաձեռնությունը եւ մեր կայքի էջում մշտապես կոչ ենք արել վիրավորանք եւ զրպարտություն պարունակող հրապարակումներ չհրապարակել։ Դաշտը կանոնակարգելու կարիք չկա, որովհետեւ համացանցի հետեւից հասցնել չես կարող, քանի որ այն շատ արագ զարգացող երեւույթ է”:

Անտինյանի խոսքով, օրինագծում նշված է, որ  լրատվամիջոցը հրաժարվում է պատասխանատվությունից, երբ նա հրապարակում է իր աղբյուրը։

“Սա դրդում է, որ ֆեյքային օֆշորներ ստեղծվեն։ Միակ խնդիրն այն է, որ եթե ուզում ենք խնդիր չլինի, պետք է “սոլիդար” լինել միմյանց հետ։ Կարծում եմ՝ ֆեյքային պատերազմները, որի վետերանները մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, վերջին շրջանում մի փոքր պակասել են”,-ասաց Անտինյանը։  Նրա խոսքով՝ օրինագծով պատգամավորներն ուզում են սահմանափակել մամուլը, օրինագծի հեղինակներն էլ մամուլից տուժածներն են:

 “Գնացեք բազմաբնակարան շենքերի լիֆտերի հարցը լուծեք, ոչ թե պայքարեք ֆեյքերի դեմ”,-եզրափակեց Անտինյանը։

Թագուհի Թովմասյանն առաջարկում է պատգամավորներին՝ ՛՛պատերի տակ բողոքելու փոխարեն կարող են հարցը լուծել իրավական հարթությունում: Պատգամավորները եթե խոհեմություն ունենան, այս նախագծին ընթացք չեն տա”։

Հիշեցնենք, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում մի խումբ պատգամավորներ առաջարկել են փոփոխոխությունների կատարել, ըստ որի դրանք անմիջականորեն վերաբերում են զանգվածային լրատվության միջոցներին: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած  ֆեյքերի՝  կեղծ օգտատերերի դեմ: 

Նախագիծն արդեն  շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ