01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պահքին նախորդում է ծոմապահությունը. դիետոլոգը մանրամասնում է

Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց պահքի շրջանում օգտագործվող սննդի և դիետայի մասին:

”Պահքը դիետոլոգի իրավասության խնդիր չէ, քանի որ պահքը հոգևոր խնդիր ունի և դրա մասին պիտի խոսի քահանան: Մեծ Պահքը հոգևոր խորհուրդ ունի՝ մեղքերի քավումը` ոչ թե պահք պահել- չպահելու մեջ է, այլ Աստծուն մոտ գտնվելու և ներում ստանալու”:

Պահքի շրջանում օգտագործվում են միայն բուսական ծագմամբ կերակուրներ: ‘’Պահքը երեք տեսակի է լինում: Մի տեսակը , երբ  ուտում են միայն բուսական ծագմամբ կերակուրներ, բացառությամբ մեղրի:

Երկրորդը՝ հացաջրային պահքն է, երբ միայն հաց և ջուր է օգտագործվում և երրորդ տեսակի դեպքում ծոմն է, որը բացառում է ուտելիքի օգտագործումը: Մեծ պահքից առաջ շատ դեպքերում երեքօրյա ծոմապահությունն է նախորդում”,-դիետոլոգը հավելեց, որ որ պահքը խորհուրդ չի տրվում մեծահասակներին և երեխաներին, ինչպես նաև հղիներին:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ